Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:
Հանրապետության Նախագահը շնորհավորելով դեսպանության աշխատակազմին՝ Ֆրանսիային մաղթել է հետագա զարգացում, իսկ նրա ժողովրդին՝ բարգավաճում:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային՝ մեր ժողովրդի համար օրհասական պահին օգնության ձեռք մեկնելու, նրա մի զգալի հատվածին իր գիրկն ընդունելու, զարգանալու հնարավորություն ստեղծելու համար և նշել, որ նրանք այսօր լինելով լիիրավ ֆրանսիացի, հավատարիմ են նաև հայկական ինքնությանը:
Սերժ Սարգսյանը կարևորել է նաև 2001 թվականին Ֆրանսիայի կողմից օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումը: