Լրահոս

17.07.2013 22:08


Գիտակցությունը կորցնելուց հետո ամերիկացին սկսել է խոսել շվեդերեն

Գիտակցությունը կորցնելուց հետո ամերիկացին սկսել է խոսել շվեդերեն

Բավականին ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ում: 61-ամյա Մայքլ Բոտբրայթը, ով թենիսի մրցաշարին մասնակցելու նպատակով Պալմ-Սփրինգ քաղաք էր ժամանել, հյուրանոցային համարում գիտակցությունը կորցնելուց հետո ոչ միայն հիշողությունից է զրկվել և չի կարողացել ճանաչել ինքն իրերն, այլ նաև մոռացել է մայրենի անգլերենը և սկսել է խոսել շվեդերեն: Բոտբրայթի հարազատները պատմում են, որ նա իսկապես Շվեդիայում ժամանակ առ ժամանակեղել է, սակայն երկար ժամանակ չի բնակվել, ավելին` մոտ 10 տարի ապրել է Ճապոնիայում և այնտեղ անգլերեն է դասավանդել, իսկ ԱՄՆ-ում աշխատել է որպես 3D-դիզայներ:

Հարկ է նշել, որ Բոտբրայթը համարյա 4 ամիս հիվանդանոցումէ, սակայն այդպես էլ չի հիշել անգլերենը և բժիշկների ու հարազատների հետ շփվում է թարգմանչի օգնությամբ։ Քանի որ նա կորցրել է մասնագիտական հմտությունները, բժիշկները փորձում են ելք գտնել` դրանքը և հիվանդի հիշողությունը վերականգնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը