Լրահոս

17.07.2013 16:13


Բրուցելոզի դեպքեր Կոտայքի մարզում

Բրուցելոզի դեպքեր Կոտայքի մարզում

ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի բնակչության շրջանում վերջին օրերին արձանագրվել է բրուցելոզի 7 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են, ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ։ Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հիվանդության դեպքեր են արձանագրվել նաև հարակից համայնքներում` Ջրվեժում, Գառնիում, Կապուտանում` 1-ական, իսկ Զառհամայնքում` 2 դեպք:

Հիվանդության հետագա տարածումը կան խելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համապատասխան միջոցառումներ`

  • հիվանդների օջախներում կատարվել են համաճարակաբանական հետազոտություններ,
  • պարզաբանվել են հնարավոր աղբյուր և փոխանցման ուղի հանդիսացող բոլոր գործոնները,
  • հիվանդների վաղաժամ հայտնաբերման ուղղությամբ իրականացվել են բակային համայցեր,
  • ինչպես հիվանդների, այնպես էլ վերջիններիս տան անդամների նկատմամբ կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ,
  • բնակչության շրջանում տարվել է առողջ ապրելակերպի քարոզչություն, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և այլն:

Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտագության պետական ծառայության մասնագետների և համայնքների ղեկավարների հետ համագործակցված աշխատանքներ են իրականացվում հիվանդ կենդանիների հայտնաբերման և մեկուսացման ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը