Լրահոս

14.07.2009 17:43


«Ամոթ չէ՞ էս պետությանը»

«Ամոթ չէ՞ էս պետությանը»

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի՝ վերջերս Գյումրիում արած այն հայտարարությունը, թե պետությունը որևէ փոխհատուցում չի նախատեսում Շիրակի մարզի աղետից տուժած համայնքներին, խիստ վրոդվեցրել է ուժեղ կարկուտից և քամուց մեծ վնասներ կրած գյուղաբնակներին: Վերջիններս նշում են, որ բացի բանջարաբոստանային և հացահատիկային մշակաբույսերից, աղետը մեծ վնաս է հասցրել նաև իրենց տներին, որոնց վերանորոգման համար մեծ գումարներ են անհրաժեշտ:

Ախուրիկ համայնքում պտտահողմից 12 ընտանիք է տուժել։ Նրանցից որոշներն անասուն են վաճառել և հոգացել տան վերանորոգման աշխատանքները, իսկ մյուսներն սպսում են մարզպետարանի կողմից կառավարություն ներկայացրած ծրագրի պատասխանին և պետությունից ակնկալում են իրենց կրած վնասների գոնե մասնակի փոխհատուցում:

Նրանք դժոգոհում են, որ իրենք պարտաճանաչ կերպով վճարում են հարկերը, իսկ նեղն ընկած ժամանակ պետությունն իրենց որևէ աջակցություն չի ցուցաբերում: Վլադիմիր Գևորգյանը ասում է, որ հենց նոր փախել է հարկահավաքներց. «Տիա փախե եկել եմ, հենց նոր հարկահավքը մեր տնից գնաց, եկել, փող է ուզում։ Չունեմ, որտեղի՞ց տամ: Ոչ մի բանով չեն օգնում: Ամոթ չէ՞ էս պետությանը. մի 200 «շիֆռն» ի՞նչ է, որ չեն տալիս, որ մարդիկ կտուրները ծածկեն, բաց երկնքի տակ են քնում»:

Ախուրիկցի Գրիգորի ընանիքն արդեն երկար ժամանակ է, ինչ կիսաքանդ և առանց կտուրի տան մեջ է ապրում: «Ո՛չ անասուն ունիմ վաճառելու, ո՛չ էլ դրսում աշխատող բարեկամ, որ իմ ծախսերը ես հոգամ: Մի թոռ ունեմ դրսում, են էլ ազգային բանակում է ծառայում: Հիվանդ կնոջս հետ անմարդկային պայմաններում ապրում ենք: Էս ի՞նչ պետություն է. մի քանի հատ «շիֆր» չունի, գոնե կտուրը փակենք»,-դժգոհում է ախուրիկցի Գրիգորը:

Նրա խոսքերով՝ ինքը բազմիցս դիմել է թե՛մարզպետարան, և թե՛ գյուղապետարան, եկել-գնացել են, վնասները ճշտել՝ ու ոչ մի արդյունք: Արդյունքում տան աբողջ գույքը անձրևներից փչացել է: Ու հիմա նախկին տեսուչ Գրիգորն ասում է. «Հարկերը հավաքելուց 10 անգամ գնում-գալիս են, ու եթե չտաս, աչքերդ կհանեն: Հմի զգուշացնում եմ՝ մինչև կտուրս չսարքեն, ոչ մի քյոխվա թող տանս բոլորը չերևա»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը