Լրահոս

17.07.2013 17:40


Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի մեկ ամիս

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի մեկ ամիս
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստիպված կլինի բաց թողնել մոտ մեկ ամիս երեկ «Լյուցեռնի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Հիշեցնենք, որ երեկ «Բորուսիան» ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթել էր շվեյցարական թիմին, իսկ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ: Գոլից հետո Մխիթարյանն անհաջող վայրէջք էր կատարել, ինչի հետևանքով էլ ստացել էր վնասվածքը: Այսօրվա բուժզննումից հետո պարզվել է, որ վնասվել է Մխիթարյանի սրունքի հատվածը: Այսպիսով, Մխիթարյանը ստիպված կլինի բաց թողնել Գերմանիայի սուպերգավաթի՝ հուլիսի 27-ին կայանալիք հանդիպումը «Բավարիայի» դեմ, ինչպես նաև Գերմանիայի առաջնության մեկնարկային հանդիպումն «Աուգսբուրգի» դեմ: Ենթադրվում է, որ Մխիթարյանը կհասցնի վերականգնվել մինչև Բունդեսլիգայի երկրորդ տուրի Բրաունշվայգի «Այնտրախտի» հետ մրցավեճը:

Այս խորագրի վերջին նյութերը