Լրահոս

17.07.2013 17:53


Երեխաների թունավորումը Հնդկաստանում զանգվածային բախումների պատճառ է դարձել

Երեխաների թունավորումը Հնդկաստանում զանգվածային բախումների պատճառ է դարձել

Հնդկաստանի Բիհար նահանգում, որտեղի դպրոցներից մեկում սննդային թունավորումից 21 աշակերտ էր մահացել, տեղի են ունեցել բախումներ բնակիչների և ոստիկանների միջև: Նախնական տեղեկություններով՝ ոչ մեկը չի տուժել: Ցուցարարները ջարդուխուրդ են արել ավտոբուսներ, ոստիկանական մեքենաներ: Ցուցարարների կողմն են անցել երկրի առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները, որոնք հայտարարել են, թե տուժածներին ժամանակին բուժօգնություն չի տրամադրվել:

Մասրաք գյուղի դպրոցի աշակերտները թունավորվել էին անապահով ընտանիքների երեխաներին տրամադրվող անվճար ճաշից: Մոտ 30 դպրոցական դեռ շարունակում է մնալ հիվանդանոցում: Նրանցից շատերը ծանր վիճակում են բանջարեղեններում և բրնձում նկատվող վնասակար նյութերի պատճառով:

Այս խորագրի վերջին նյութերը