Մեկնաբանություն

17.07.2013 20:05


Հայաստանյան «արևմտամետները» և «հակաօլիգարխիկ» պայքարի ռահվիրաները

Հայաստանյան «արևմտամետները» և «հակաօլիգարխիկ» պայքարի ռահվիրաները

Մեզանում գրեթե ամեն ինչ խեղաթյուրվել է և կորցրել իր նախնական իմաստը։ Խոսքերն ու կատեգորիաները գլխիվայր շուռ են եկել։ Համենայնդեպս այդպիսի իրավիճակ է ստեղծվել քաղաքական, փորձագիտական ու լրատվական իշխանամերձ հատվածներում։

Հայտնի վեպում նկարագրվածի պես՝ մեզ մոտ մարդիկ ու ձիերը խառնվել են իրար ու շունը տիրոջը ճանաչելով հանդերձ՝ չճանաչելու է տալիս, որպեսզի հասարակությանը խաբի, թե իբր ինքը շուն չէ, իսկ տիրոջ պահն էլ մութ ուժերն են տարածել։

Այժմ ըստ էության։

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում շատ մոդայիկ է դարձել, ավելի ճիշտ՝ Բաղրամյան 26–ից խրախուսվում է «հակաօլիգարխիկ» պայքարի թեման ու հակառուսական հիստերիան, ինչպես նաև արևմտամետություն խաղալը։

«7 օրը» որոշել է հոդվածաշար տպագրել հայաստանյան «արևմտամետ» ժուլիկների ու «հակաօլիգարխիկ» պայքարի ռահվիրաների մասին։

Այսօրվա մեր «հերոսը» բանակից խուսափելու համար դատված ու այդպիսով «քաղբանտրկյալ» հռչակված Արման Բաբաջանյանն է։

Արմանը մեր օրերի այն ճարպիկ տղաներից է, ով հաջողացրել է քաղաքացիական արժեքներից խոսելը համատեղել մարտի 1–ի միջոցով իշխանության եկած Սերժ Սարգսյանի բացահայտ քարոզի հետ։

Արմանը հաջողացնում է նաև «արևմտամետ» խաղալ և միաժամանակ փաստաբանություն անել օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված Տիգրան Սարգսյանի համար։ Այն Տիգրանի, ով իրականում արևելյան հոռի բարքերի կրող է։

Ուշագրավն այն է, որ «թունդ ընդդիմադիր» ուղղվածություն ունեցող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների ղեկավար այդ տղան պաշտպանվում է պետության, ավելի կոնկրետ՝ ոստիկանության կողմից։ Պատահական չէ, որ ոստիկանական «մուտիլովկա»–էքսկլյուզիվները հենց «1in.am»–ով են տարածվում։

Արման Բաբաջանյանն այնպիսի «շուստրի» տղա է, որ «հակաօլիգարխիկ» պայքար ու մականունավորների դեմ խաչակրաց արշավ է քարոզում Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանին այլոց ֆոնին դրական ներկայացնելով, ինչպես նաև պաշտոնապես ֆինանսավորվելով ՀՀԿ–ամերձ, ավելի ճիշտ՝ սերժամերձ «օլիգարխ» Սամվել Կարապետյանից՝ Կալուգայի Սամոյից (Կարապետյանների ընտանիքին պատկանող «Տաշիր Գրուպի» գովազդը «1in.am»–ի բոլոր էջերում կարելի է հանդիպել)։ Փաստորեն, մեր «հերոսը» արևմտամետություն է խաղում ռուսական ծագման փողի աջակցությամբ (դե՛, Կալուգայի Սամոյի, էլի՛)։ Վատ չէ, վատ չէ...

Եվ այսպես, անցնենք դիագնոզին։ Իրեն արևմտամետ, քաղաքացիականության ջատագով և հակաօլիգարխիկ պայքարի ռահվիրա ներկայացնող Արման Բաբաջանյանը ֆինանսավորվում է ռուսահպատակ մեծահարուստ մականունավորից ու ծառայում Բաղրամյան 26–ի շահերին։ Իսկ դա նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ թե սկզբունքներ ու գաղափարներ ունեցող մարդու, այլ Հայաստանի ապագայի հաշվին փող աշխատող չարչիի հետ։

Հաջորդիվ կանդրադառնանք ռուսախոս «արևմտամետներին», որոնց խնդիրը Հայաստանի մայրաքաղաքում նստելն ու թուրք–ադրբեջանական շահերի քարոզ տանելն է «անկախ» «lragir.am»–ների էջերից։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը