Լրահոս

14.07.2009 17:53


ՀՀ վարչապետի կարծիքով՝ ճգնաժամը բարեփոխումների հնարավորություն է ընձեռել

ՀՀ վարչապետի կարծիքով՝ ճգնաժամը բարեփոխումների հնարավորություն է ընձեռել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ-Հերբիշին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենը։
Ողջունելով հյուրերին և գոհունակություն հայտնելով հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կապակցությամբ՝ ՀՀ վարչապետը կարևորել է համագործակցության խորացումը, մասնավորապես՝ հանրապետության գյուղական վայրերում ներդրումների ծավալների ավելացումը, ֆերմերների շուկայավարման հնարավորությունների ընդլայնմանը աջակցությունը, ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ճանապարհաշինության, էներգետիկայի, ոռոգման համակարգերի արդիականացման, գազիֆիկացման, փոքր և միջին ձեռնարկատիրությանը վարկային միջոցների տրամադրման, հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ծրագրերի համատեղ իրականացման ուղղությամբ գործակցության խորացումը, ինչպես նաև համակարգաստեղծ ձեռնարկությունների՝ ճգնաժամով պայմանավորված ժամանակավոր դժվարությունների հաղթահարման նպատակով աջակցությունը։
Զրույցի ընթացքում Սուլեյման Ջազիր Ալ-Հերբիշը նշել է, որ բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ հիմնադրամի համատեղ աշխատանքը և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական։
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ թեև ճգնաժամի հետևանքով տնտեսությունում որոշակի անկում է գրանցվել, սակայն ճգնաժամը նաև ընձեռել է բարեփոխումների հնարավորություն, ինչը թույլ կտա ամենատարբեր ոլորտներում գործընկերների հետ իրականացնել արդյունավետ փոխգործակցություն։

Այս խորագրի վերջին նյութերը