Հուլիսի 17-ին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2013/2014 թթ. խաղարկության երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումը Գյումրիի «Շիրակի» և Բելգրադի «Պարտիզանի» միջև: Չնայած գյումրեցիները ունեին բազմաթիվ գոլային պահեր, առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց: Երկրորդ խաղակեսի հենց սկզբում «Շիրակը» Դավիթ Հակոբյանի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Հանդիպման վերջին րոպեին «Պարտիզանին», այդուհանդերձ, հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին Բելգրադում:
Չեմպիոնների Լիգա. «Շիրակ»-«Պարտիզան»՝ 1:1
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին Բելգրադում: