Լրահոս

18.07.2013 10:41


Տոնավաճառներում ու խանութներում «շմոն» է նախատեսվում

Տոնավաճառներում ու խանութներում «շմոն» է նախատեսվում

«Ըստ իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների՝ մոտ ժամանակներս բավականին լուրջ օպերատիվ գործողություններ են իրականացվելու բջջային հեռախոսների և պլանշետների վաճառքի հայաստանյան շուկայում»,-գրում է «Չորրորդ իշխանություն»-ը:

«Բանն այն է, որ այդ շուկան արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հանդիսանում է ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը և, բնականաբար, գտնվում է հայաստանյան նախկին և գործող իշխանական շրջանակների հետաքրքրության տիրույթում։ Սակայն վերջին շրջանում նշված անձանց համար լուրջ մրցակից են դարձել տարբեր տոնավաճառներում և որոշ խանութներում հիմնականում մաքսանենգ կամ կեղծ հանրաճանաչ ապրանքանիշ կրող բջջային հեռախոսներ և պլանշետներ վաճառողները»։

Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը