Լրահոս

18.07.2013 11:42


ՀՀԿ–ական Շուշան Պետրոսյանը Ստեփանակերտը Խանքենդի է անվանել

ՀՀԿ–ական Շուշան Պետրոսյանը Ստեփանակերտը Խանքենդի է անվանել

Ձեռքիս տակ ընկավ Շուշան Պետրոսյանի լուսանկարը, որ տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում: Հասկացա, որ մի բան այն չէ: Մի ամբողջ հայրենասեր հայ ազգ մի բան էր «շեյր անում» FB-ում՝ Շուշանը տեղադրեց իր լուսանկարը… «Ստեփանակերտի մոտ, Խանքենդիում»...
Ինչպես գիտենք, Խանքենդի ադրբեջանցիներն են անվանում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Սա, իհարկե, բոլորի համար շոկ էր, քանի որ Շուշան Պետրոսյանն ահագին մարդու համար քայլող հայրենասիրության տիպար է: Փաստորեն, Ստեփանակերտը տեղորոշելու համար չկա հայկական գոնե չեզոք էջ, որին էլ կարելի է հղում տալ: Բայց արդյոք այդ դեպքում արժե՞ ակամա «ադրբեջանական տարածքներում» հայտնվել: Կա՛մ Շուշանը տեղյակ չի, որ Խանքենդին ադրբեջանցիների համար Ստեփանակերտն է, կա՛մ էլ տեղյակ է, բայց նշանակություն չի տալիս դրան, ինչն ուղղակի աններելի է: Բա մի ամբողջ երկիր օրենսդիր մարմին ես ներկայացնում: Նման թյուրիմացությունները հենց Շուշանի կողմից անընդունելի են: Սա կոչվում է ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնել: Պատկերացնու՞մ եք՝ դրանց ձեռքն ընկնի ու հասկանան` ինչն ինչոց է, ոնց կուրախանան: Մի ժամանակ առաջ էլ Շուշան Պետրոսյանը Armenia.az կայքին էր like տվել, հետո ասել,թե պարզապես չի կողմնորոշվել, որ դա ադրբեջանական կայք է: Մի տեսակ շատ են զուգադիպությունները, բայց դե, հավատանք, որ կրկին սխալմունք է եղել:

Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Խմբ. կողմից՝ թերևս այս հրապարակումից հետո Շուշան Պետրոսյանն իր էջում պահպանել է ավելի վաղ տեղադրած լուսանկարը, սակայն ջնջել է «near Stepanakert, Xankendi» գրառումը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը