Տնտեսական

18.07.2013 12:03


Օգոստոսի 1-ից կմեկնարկի ազատ տնտեսական գոտու գործունեությունը

Օգոստոսի 1-ից կմեկնարկի ազատ տնտեսական գոտու գործունեությունը

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ» ընկերությունների տարածքներում ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու որոշումը: Դրա հիմքում «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ» ընկերությունների տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտն է։

Ազատ տնտեսական գոտու գործունեությունը կմեկնարկի օգոստոսի 1-ից:

Որոշման նախագծին կից ներկայացվել է նաև «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի հիմքի վրա ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու Բիզնես ծրագիր, ուր նախատեսված է արտադրա-տնտեսական և գրասենյակային տարածքների վարձակալությամբ տրամադրում 1 քառ.մ.-ը 10 դոլար ամսավճարով:

Նշյալ տարածքներում ազատ տնտեսական գործունեություն կծավալեն արտադրական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտների ընկերությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը