Լրահոս

14.07.2009 17:48


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

                  Սիրելի հայրենակիցներ,

Այսօր կրկին հայությունը հայտնվել է պատմական կարևոր փորձության շեմին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների վերջին հայտարարությունը ոտնահարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անտեսում ԼՂՀ գոյության փաստը: Այն Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումը կանխորոշում է ի վնաս Հայաստանի և հայության:

Հայրենակիցնե՛ր

Մենք դեմ ենք մեր երկրի և ողջ հայության կենսական շահերը վտանգող որևէ զիջման:

Բողոքի ցույցին մեր մասնակցությունը բերելով' վերահաստատենք ազգային-պետական հիմնահարցերում հայության միասնականությունն ու վճռականությունը:

Ցույցը տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, հուլիսի 16-ինժամը 16:00-ին:

Նույն օրը, նույն ժամին աշխարհի բազմաթիվ երկրներում նույնպես տեղի են ունենալու բողոքի ցույցեր:

Միանանք հայության համընդհանուր ընդվզումին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Այս խորագրի վերջին նյութերը