Լրահոս

14.07.2009 18:59


Հարություն Առաքելյանը պատրաստ է ապացուցել

Հարություն Առաքելյանը պատրաստ է ապացուցել

-Ես Նաիրիտ գործարանի հետ կապ եմ ունեցել, ունեմ և ունենալու եմ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը։

Նա նշել է, որ հարցը իր հետախուզում հայտարարելը չէ, այլ  իր անձի շուրջ աղմուկը և վարկաբեկումը։ Այս ամենը, նրա խոսքերով «Ազգ» օրթերթն օգտագործել և տարածել է սփյուռքում։ Այնուամենայնիվ սփյուռքի ՀՌԱԿ կառույցների կողմից Հարություն Առաքելյանը դիմում բողոքներ է ստացել Հակոբ Ավետիքյանի կողմից համանուն կուսակցություն ստեղծելու և նման գործողություն ծավալելու կապակցությամբ, ինչի պատճառով հեռացվել է կուսակցությունից։

Հարություն Առաքելյանը  ներկայացրել է նաև Նաիրիտ գործարանի 2005-2006թթ.-ի հաշվապահական փաստաթուղթը՝ պարտատերերի ցուցակը,  որտեղ «Ջանկօգ-քիմ» կազմակերպության անունը, ոը ժամանակին պատկանել է իրեն, բացակայում է։

-Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ ամենը մի կենտրոնից կազմակերպված էր,- ասել է Հ.Առաքելյանը։

Նա նաև նշել է, որ այս ամենը կազմակերպողների վրա էժան չի նստելու և ինքը պատրաստ է ցանկացած ատյանում ապացուցել, որ ոչ ոքի ոչինչ պարտք չէ։ Հարություն Առաքելյանը «7 օր»–ին հայտնել է, որ հակընդդեմ հայցով դիմելու է դատարան և բարոյական վնասի փոխհատուցում է պահանջելու։

Այս խորագրի վերջին նյութերը