Ազնավո՞ւրը չցանկացավ հանդիպել «մաֆիոզի» հետ, թե՞...
Հուլիսի 4-ին Հայաստան ժամանած մեծ շանսոնյե Շարլ Ազնավուրն այդպես էլ չհանդիպեց Սերժ Սարգսյանի հետ: Համենայնդեպս, ոչ ՀՀ Նախագահի կայքում եւ ոչ էլ լրատվամիջոցներում նման հանդիպման մասին տեղեկություն չկա:
Հուլիսի 4-ից այս կողմ, Սերժ Սարգսյանը ընդունել է համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցներին, Ռումինիայի էկոնոմիկայի նախարարին, Ասիական զարգացման բանկի նախագահի տեղակալին, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերին, ԵՄ հանձնակատարին, սակայն այդ հանդիպումների շարքում չկա Շառլ Ազնավուրի անունը: «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերից մեկն էլ Ազնավուրն էր, բայց նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը նա ներկա չէր: Սա աննախադեպ բան է, քանի որ աշխարհահռչակ շանսոնյեի՝ հայաստանյան հազվադեպ այցերի ժամանակ նրան մշտապես ընդունել են նախագահական պալատում: Այս անգամ, փաստորեն, նրան Բաղրամյան 26-ում չէին սպասում, կամ՝ նա ինքը չի ցանկացել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Ի՞նչ պատճառով կարող էր տեղի չունենալ այս հանդիպումը: Այս պահին, թերեւս, մի պատճառ կա, ինչը կարող էր ստիպել կողմերին չհանդիպել մեկ-մեկու: Երկու տարի առաջ՝ 2011-ին Ազնավուրը, հարցազրույց տալով ֆրանսիական «Նովել դ՝Աղմենի» ամսագրին, սուր քննադատության ենթարկեց գործող իշխանությանը, նկատելով, որ երկրում մաֆիա է ստեղծվել, որն էլ ղեկավարում է: Դե, իսկ Սերժ Սարգսյանը նման հայտարարությունները կուլ տալ չի կարող, քանզի սովոր է, որ բոլորը պետք է միայն իրեն փառաբանեն ու քծնեն: Թեեւ, բիոզուգարանային, կամ ավելի ճիշտ՝ «տվալետային» կայքերը Ս. Սարգսյանին ներկայացնում են որպես «արեւմտամետ», այսինքն՝ առաջադեմ գործիչ: Ահա երկամյա վաղեմության Ազնավուրի հայտարարությունը. «Ես ցանկանում եմ, որ Հայաստանում որևէ բան արվի իմ ժողովրդի համար, այն ժողովրդի համար, որը կամաց-կամաց մահանում է : Որքա՞ն են նրանք մնացել : Ինձ ասում են 2,3 միլիոն : Իշխանությունները նշում են 3,6 միլիոն, բայց սուտ է: Շատ ժամանակ չի անցնի, երբ այդ թիվը կհասնի 1,8 միլիոն, հետո էլ կհասնենք 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում: Ու՞մ վրա ենք հույսներս դնելու մեր երկրի բնակեցման հարցում. չինացիների՞: Ես ցանկանում եմ, որ ամեն մի հայ ինքն իրեն տա այդ հարցը. ինչ եմ ես անում իմ պապերի հողի համար, ի՞նչ եմ ես անում սա մերժելով, կամ մյուսն ընդունելով: Եվ նա կհասկանա, որ ոչինչ չի անում: Ինչպես տեսնում եք ես շատ հարցեր բարձրաձայնող մարդ եմ: Ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես մաֆիոզական պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Մարդիկ այն վիճակի են հասել, որ գյուղացիները սովամահ են լինում սեփական հողի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին պետք է գնդակահարել: Ուրիշ ճար չկա: Դուք ցանկանում եք մաֆիո՞զ լինել. գնացեք եւ ուրիշ երկրում մաֆիա ստեղծեք: Շատ երկրներ կան, որոնք ձեզ կընդունեն: Բայց մի ստեղծեք մաֆիա ձեր տանը, ձեր սեփական ժողովրդի գլխին»:
Կիմա Եղիազարյան
Հ.Գ.։ Ի դեպ, «արեւմտամետ» Սերժ Սարգսյանի համար նույնիսկ կարեւոր չէ, որ Ազնավուրը Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է:
Պակաս ուշագրավ չէ եւս մեկ փաստ. «Ոսկե ծիրանի» գլխավոր գործընկերներից մեկը՝ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը, կիոփառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ այդպես էլ ոտքի չկանգնեց՝ ողջունելու հռչակավոր հային (դահլիճը հոտնկայս ողջունեց, իսկ նա եւ իր կինը մնացին նստած):
Դե, իսկ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մասին խոսելն ավելորդ է, քանզի վերջինս չի կարդացել Ազնավուրի հարցազրույցի հատկապես հետեւյալ նախադասությունը. «Մաֆիայի այդ ներկայացուցիչներին պետք է գնդակահարել: Ուրիշ ճար չկա: Դուք ցանկանում եք մաֆիո՞զ լինել. գնացեք եւ ուրիշ երկրում մաֆիա ստեղծեք: Շատ երկրներ կան, որոնք ձեզ կընդունեն: Բայց մի ստեղծեք մաֆիա ձեր տանը, ձեր սեփական ժողովրդի գլխին»:
Ազնավո՞ւրը չցանկացավ հանդիպել «մաֆիոզի» հետ, թե՞...
Հուլիսի 4-ին Հայաստան ժամանած մեծ շանսոնյե Շարլ Ազնավուրն այդպես էլ չհանդիպեց Սերժ Սարգսյանի հետ: Համենայնդեպս, ոչ ՀՀ Նախագահի կայքում եւ ոչ էլ լրատվամիջոցներում նման հանդիպման մասին տեղեկություն չկա:
Հուլիսի 4-ից այս կողմ, Սերժ Սարգսյանը ընդունել է համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցներին, Ռումինիայի էկոնոմիկայի նախարարին, Ասիական զարգացման բանկի նախագահի տեղակալին, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերին, ԵՄ հանձնակատարին, սակայն այդ հանդիպումների շարքում չկա Շառլ Ազնավուրի անունը:
«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերից մեկն էլ Ազնավուրն էր, բայց նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը նա ներկա չէր:
Սա աննախադեպ բան է, քանի որ աշխարհահռչակ շանսոնյեի՝ հայաստանյան հազվադեպ այցերի ժամանակ նրան մշտապես ընդունել են նախագահական պալատում:
Այս անգամ, փաստորեն, նրան Բաղրամյան 26-ում չէին սպասում, կամ՝ նա ինքը չի ցանկացել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:
Ի՞նչ պատճառով կարող էր տեղի չունենալ այս հանդիպումը:
Այս պահին, թերեւս, մի պատճառ կա, ինչը կարող էր ստիպել կողմերին չհանդիպել մեկ-մեկու:
Երկու տարի առաջ՝ 2011-ին Ազնավուրը, հարցազրույց տալով ֆրանսիական «Նովել դ՝Աղմենի» ամսագրին, սուր քննադատության ենթարկեց գործող իշխանությանը, նկատելով, որ երկրում մաֆիա է ստեղծվել, որն էլ ղեկավարում է:
Դե, իսկ Սերժ Սարգսյանը նման հայտարարությունները կուլ տալ չի կարող, քանզի սովոր է, որ բոլորը պետք է միայն իրեն փառաբանեն ու քծնեն: Թեեւ, բիոզուգարանային, կամ ավելի ճիշտ՝ «տվալետային» կայքերը Ս. Սարգսյանին ներկայացնում են որպես «արեւմտամետ», այսինքն՝ առաջադեմ գործիչ:
Ահա երկամյա վաղեմության Ազնավուրի հայտարարությունը.
«Ես ցանկանում եմ, որ Հայաստանում որևէ բան արվի իմ ժողովրդի համար, այն ժողովրդի համար, որը կամաց-կամաց մահանում է : Որքա՞ն են նրանք մնացել : Ինձ ասում են 2,3 միլիոն : Իշխանությունները նշում են 3,6 միլիոն, բայց սուտ է: Շատ ժամանակ չի անցնի, երբ այդ թիվը կհասնի 1,8 միլիոն, հետո էլ կհասնենք 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում: Ու՞մ վրա ենք հույսներս դնելու մեր երկրի բնակեցման հարցում. չինացիների՞: Ես ցանկանում եմ, որ ամեն մի հայ ինքն իրեն տա այդ հարցը. ինչ եմ ես անում իմ պապերի հողի համար, ի՞նչ եմ ես անում սա մերժելով, կամ մյուսն ընդունելով: Եվ նա կհասկանա, որ ոչինչ չի անում: Ինչպես տեսնում եք ես շատ հարցեր բարձրաձայնող մարդ եմ:
Ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես մաֆիոզական պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Մարդիկ այն վիճակի են հասել, որ գյուղացիները սովամահ են լինում սեփական հողի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին պետք է գնդակահարել: Ուրիշ ճար չկա: Դուք ցանկանում եք մաֆիո՞զ լինել. գնացեք եւ ուրիշ երկրում մաֆիա ստեղծեք: Շատ երկրներ կան, որոնք ձեզ կընդունեն: Բայց մի ստեղծեք մաֆիա ձեր տանը, ձեր սեփական ժողովրդի գլխին»: