Լրահոս

18.07.2013 14:41


Դանակահարել է մորն ու կնոջը

Դանակահարել է մորն ու կնոջը

Հուլիսի 17-ին՝ ժամը 00։45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած ծակած» և «ձախ դաստակի կտրած ծակած վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1985թ. ծնված Արփինե Չ.-ն և 1961թ. ծնված Անիչկա Չ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Անիչկա Չ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 16-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով իրեն և հարսին հարվածել ու վնասվածքները պատճառել է որդին` 1983թ. ծնված Արթուր Չ.-ն:

Արփինե և Անիչկա Չ.-երին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Արթուր Չ.-ն ձերբակալված է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը