Լրահոս

18.07.2013 15:36


ՊՆ-ը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994թթ.-ը

ՊՆ-ը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994թթ.-ը

Ս/թ. հունիսի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրների քննարկման արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել և ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ու ՀՀ ոստիկանությունում գործող համապատասխան գերատեսչական հանձնաժողովների փոխարեն ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ պաշտպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության ու ՀՀ ազգային անվտանության ծառայության ներկայացուցիչներից: Հանձնաժողովի խնդիրն է լինելու մարտական գործողություների մասնակցի կարգավիճակի շնորհումը, մարտական գործողությունների մասնակիցների հաշվառումը, նրանց կարգավիճակի ճշտումը, սոցիալ-տնտեսական վիճակի (կարիքների) գնահատումը և սոցիալական աջակցության մեթոդաբանական հիմքերի մշակումը: Հանձնարարվել է իրականացվող գործընթացներին, միջգերատեսչական հանձնաժողովի և համապատասխան ակտերի մշակման աշխատանքներին ներգրավվել նաև ազատամարտիկների ներկայացուցիչների, ինչը կապահովի աշխատանքների թափանցիկությունը, մարտական գործողությունների մասնակիցների համար որոշումների կայացմանը մասնակից կդարձնի նաև ազատամարտիկներին: Դրանով նաև կապահովվի ընդհանուր աշխատանքների արդյունավետությունը և հիմք կապահովվի ազատամարտիկներին հուզող հարցերի լուծման համար:

Գործընթացի շրջանակներում նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մարտական գործողությունների մասնակցության հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթներում:

Պաշտպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը