Լրահոս

18.07.2013 17:00


«Բոյկոտենք, կազմակերպվենք ու լուծում տանք, ոչ թե՝ «ոտքով կքայլենք»». երթուղայինի ուղեվարձի թանկացման ֆեյսբուքյան արձագանքները

«Բոյկոտենք, կազմակերպվենք ու լուծում տանք, ոչ թե՝ «ոտքով կքայլենք»». երթուղայինի ուղեվարձի թանկացման ֆեյսբուքյան արձագանքները

ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր հաստատեց, որ Երևանում երթուղային տրանսպորտի դառնալուէ 150 դրամ։

Այս որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում։ Բացվել են նաև մի շարք խմբեր՝ «Չե՛նք վճարելու 150 դրամ», «Հասարակական տրանսպորտը 100 դրամ», «Բոլորս վճարենք 100 դրամ» և այլ անվանումներով։

Ներկայացնենք նաև ֆեյսբուքյան օգտատերերից մի քանիսի գրառումները.

Զորիկ Գալստյան. «Մեր շատ սիրելի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհավորում եմ անձնական եկամուտների մի աղբյուրի շահավետության 50 տոկոսի աճի առիթով: Ապրես, Տարոն ջան, միշտ էդենց, պասերով։

Հ.Գ. Աշխարհաքաղաքական զարգացումների ծիրում ու՞մ էր պետք տրանսպորտի թանկացումը, սա արևմտամե՞տ քայլ էր, թե՞ ռուսամետ»։

Арам Карапетян. «ԴԵՊՒ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ գնալու գինը ՝ 150 դրամ»։

Any Kirakosyan. «Ես մի բան չեմ հասկանում. իսկ ասենք այն երթուղային ավտոբուսները, որ գազով չեն աշխատում, դրա՞նք ինչի են թանկացրել, կամ ասենք՝ պատկերացնո՞ւմ եք 1000 դրամ արժեցող մարզից Երևան տրանսպորտային միջոցի 50 տոկոսով բարձրացված նոր գինը... Ամեն ինչ անում են, որ մարդ հիասթափված թքի ամեն ինչի վրա ու..... Գոնե ասենք կարելի էր, չէ՞, ուսանողներին հաշվի առնել... հաստագլո՛ւխ անասունների նախիր»:

Shake Isayan. «Հաաաա, ես հասկացա թե «ի օգուտ Ժողովրդի թանկացում» ասելով՝ Գագիկ Բեգլարյանը ինչ նկատի ուներ.
Ուրեմն էսպես՝ ամսի 20-ից հետո շատերը կսկսեն երթուղայինների փոխարեն ոտքով տեղաշարժվել, իսկ ոտքով քայլելը միայն օգտակար է, առավելևս մեզ՝ հայերիս համար, էնպես որ ինչ էլ արվում է, մեր առողջ ապրելակերպի համար է արվում:

Հ.Գ. ասեմ ավելին, եթե շատերը գերադասեն ոտքով քայլել, բնականաբար կքչանան տրանսպորտից օգտվողները, իսկ եթե քչանում են, ուրեմն ինչներիս է պետք էսքան երթուղայինները։ Երթուղայինների մի մասին էլ որ հանում ենք, տեսնում ենք, թե ոնց թեթևացավ քաղաքային տրանսպորտը՝ իր հետ լուծելով միաժամանակ խցանումների և օդի աղտոտավածության խնդիրը...»։

Տիգրան Մարտիրոսյան Արեգունի. «18% գազի թանկացում, 27% անհիմն էլեկրաէներգիայի թանկացում, 50% էլ ավելի անհիմն՝ տրանսպորտի թանկացում: «Մալադեց» ձեզ: Չէր լինի, չէ՞, որ գծի տերերը մի քիչ սեղմեին իրենց գերեկամուտները»:

Tigran Abrahamyan. «Մարդ փողատեր լիներ, «մարշուտկայով» տեղ գնար»։

Ani Smbatyan. «50%-ով նվազեց «Ձեր փոխարեն վճարված է, կիջնեք» նախադասության արտասանությունը հանրային տրանսպորտում»:

Астхик Саакян. «Տրանսպորտի թանկացումից հետո, այսինքն ամսի 21-ին, մեռելոց չի հայտարարվե՞լ»։

Avetik Arakelyan. «Մեկ ամիս առաջ Բրազիլիայում էլ որոշեցին բարձրացնել տրանսպորտի գինը... Տեսա՞ք՝ ինչ եղավ: Տասնյակ, հարյուր հազարներով մարդիկ փողոցներ դուրս եկան: Հեղափոխություն, իշխանափոխություն էր հասունանում, ու կառավարությունը շտապ կասեցրեց իր իսկ որոշումը... Իսկ մեզ ուրեմն տեղն է:
Իրենց սեփական լեզուն չունեցող, պորտուգալերեն խոսող բրազիլացու դուխն էլ չունենք... Ու էսպես յոլա գնալով, տրտնջալով, հալումաշ լինելով՝ մի օր աննկատ կվերանանք աշխարհի քարտեզից..»։

Aram Gevorgyan. «2 օր էլ ենք վայելում գազելների հարմարավետությունն ու սաունայի էֆեկտը, ու ամսի 20-ից անցնում բացօթյա հեծանիվին»:

Anushik Avetyan. «Իսկ տրոլեյբուսն էլ ա՞ գազով աշխատում, համ էլ ասում եմ` կարող ա՞ այնպես լինի՝ մետրոն էլ գազով դառնա»։

Նարեկ Բաբայան. «հհկ ընթած աղոթած էշերը թող տան 150 դրամ, էդ 50 դրամն իմ համար տարին 70 հազ. ա կազմում, չեմ վճարելու150 դրամ»։

Gayane Ghazaryan. «Գոնե էս հարցում միավորվե՞նք, թե՞ վարորդն էլ ա «վախենալո՜ւ».... կարող ա տանի ԿԲԳ-ի պադվա՜լ՝ ասի դու Ստալինի դեմ մահափորձ ես կազմակերպե՜լ... ու աքսորի ազատագրված տարածքներ:)) Գրազ գամ՝ էս էլ ա մարսվելու»:

Վլադ Հովհաննիսյան. «Էն մարդիկ, ովքեր 5000 -10 000 դրամով համապատասխան ընտրություն էին անում, քուչի լավերի խաթրից չէին հելնում և այլն, նրանք մտածելու բան չունեն.. էդ 5000-10 000 դրամը փակում ա բոլոր թանկացումները»։

Արթուր Եղիազարյան. «Տրանսպորտի նոր սակագներ որոշողներից քանի՞սն են տրանսպորտով երթևեկում։ Ենթադրում եմ, որ ժողովրդի մի մասի համար վերադառնալու են հին ու «բարի» ժամանակները՝ առանց վճարելու տրանսպորտից թռնելու ժամանակները»։

Babken Navasardyan. «Տրանսպորտը թանկացավ, որ ռուսների դեմ շատ չխոսանք:
Ռուսների թեման բացվեց սմերչից, որ Լիսկաներին ու օֆշորներին անտեսեցինք:
Օֆշորը տարածվեց, գազի գինը ջրվեց ու թանկացավ:
Գազի գինը թանկացրին, ընտրությունների թեման մարսեցին:
Ընտրությունների թեման սկսվեց, Նեմեցի ու բանակի սպանությունները անտեսվեցին:
Ու տենց շարունակ
Երկրի միակ քաղբանտարկյալն էլ Սովետաշեն ծերանում ա 2 տարի դատի սպասելով, էլ հիշող չկա..»։

Tatev Frangyan. «Թանկացնում են ու լավ են անում, մեզ տեղն է, գիտեն, որ ինչ էլ անեն, մարդիկ գլուխները կախ ենթարկվելու են, կամ մի քանի հոգի դուրս կգա, մի 2 օր կբողոքի ու վերջ, դրանով կանցնի կգնա... մի որոշ ժամանակ հետո էլ 200 դրամ կսարքեն, ու էլի լուռ կհամակերպվեն, դե ինչ պահանջեն, իրանց հասանելիք 5000 դրամները ստացել գնացել են ընտրությանը, էլ հիմա ինչ-որ բան պահանջում են, որ ի՞նչ անեն»։

Վլադ Հովհաննիսյան. «Առաջարկում եմ էս թանկացումների ֆոնին մյուս ընտրությունների ժամանակ 10 000 դրամ ընտրակաշառքի փոխարեն պահանջել արդեն 15 000 դրամ ընտրակաշառք...»։

Georgi Avetisyan. «Տրանսպորտի գինը բարձրացավ 50 դրամով, այն դեպքում, երբ գազի մեկ լիցքավորումը թանկացել է մեկ «Գազելի» համար միջինը 600 դրամով, այսինքն եթե մեկ «Գազելը» օրվա ընթացքում կատարում է 2 լիցքավորում, ստացվում է, որ վարորդի ծախսը ավելացել է 1200 դրամով, ուղևորների և վարորդների գրպանին չկպնելու համար կարելի էր գծատերերին ստիպել մեքենայի օրական տուրքը նվազեցնել 1500 դրամով, և բոլոր հարցերը դրանով կլուծվեին, բայց ով ա ԻԼԵ Տարոնը, որ գծատերերին կպնի»։

Gayane Ghazaryan. «Ինչքան հասկանում եմ, երթուղայինների թանկացումից հետո շուտով տաքսիներն էլ են թանկանալու (չնայած մեզ մոտ՝ Արագածոտնում, մի քանի ամիս առաջ են թանկացել՝ նվազագույն 300-ից դառնալով 500, ու չկարծեք, թե 300-ն էժան էր՝ ընդամենը երկու քայլ էր քշում, բայց տրանսպորտի իսպառ բացակայության պայմաններում ուրիշ ընտրություն չունես, որ քեզ հասցնի մոտակա տրանսպորտին): Սրա արդյունքում հնարավոր է՝ քաղաքացիները «երթևեկեն» ոտքով, ինչը «լուծելու» համար իշխանությունները կթանկացնեն, ասենք, կոշիկները.... Ասածս ինչ է՝ «տակից ֆռռալով» չէ: ՊԱՅՔԱՐԵԼՈՎ Է! Պայքարն էլ քարերով մեկի գլխին խփելը կամ աննախընտրելի քաղաքական ուժի կողքին կանգնելը չէ (որ հանկարծ չասեք՝ հանրահավաքի եմ կանչում), այլ ինքնակազմակերպվելը և բոյկոտի կամ բողոքի ակցիաներ կազմակերպելը՝ հանրությամբ! Քաղաքական գործիչներին էլ կարող եք «մուտքի տոմս» չտալ ձեր ակցիաներին: Բայց ամեն անգամ հղում անել, թե այս կամ այն ուժը լավը չէ, դրա համար տեղներիցս չենք շարժվում, կամ որ շարժվենք, ա՜յն ուժին լավ կլինի, դրա համար եկեք չշարժվենք, բավականին ինֆանտիլ է: Բոյկոտենք, կազմակերպվենք ու լուծում տանք, ոչ թե՝ «ոտքով կքայլենք», հետո՞, հետո էլ «օդով կթռչե՞նք»....»։

Arakel Semirjyan. «ՀՀ Իշխանությունների հասցեին ուղղված հայ ժողովրդի ամենօրյա քֆուրների քանակը բարձրացավ 50 %-ով»։

Edik Baghdasaryan. «Աշխարհի ոչ մի երկրում այսպիսի քնած ուսանողություն չես գտնի: Ուսման վարձը բարձրացնում են, լռում են: Տրանսպորտը թանկացնում են, լռում են: Լավ, բայց էլ ինչ պիտի անեն, որ զարթնեք»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը