ՊԵԿ-ը, հավատարիմ մնալով հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման քաղաքականությանը, հերթական քայլով ընդլայնում է սպասարկման կետերի ցանցը` նաև համակարգից դուրս: Կոմիտեի և «ՀայՓոստ»-ի միջև այսօր կնքվել է համագործակցության պայմանագիր: Համատեղ նախաձեռնությամբ «ՀայՓոստ»-ի վերանորոգված և արդիականացված բոլոր բաժանմունքներում ստեղծվում են հարկ վճարողների սպասարկման կետեր, որտեղ աշխատելու են ՊԵԿ ներկայացուցիչները: Նպատակը` հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացումը խթանելն է, ինչպես նաև մատուցվող ծառայությունների հասանելիությունը, որակը բարձրացնելը, սպասարկման արդյունավետ համակարգ կայացնելը, հարկային և հարակից օրենսդրության վերաբերյալ հարկ վճարողների իրազեկվածությունը բարձրացնելը:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, կարևորելով համագործակցությունը «ՀայՓոստ»-ի հետ, ընդգծել է, որ այս քայլով ՊԵԿ-ն ինքն է գնում դեպի բնակչությունը` ընդլայնելով կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը. «Հաշվի առնելով, որ «ՀայՓոստ»-ը հանրապետությունում ամենամեծ բաժանմունքների ցանց ունեցող ընկերությունն է, ՊԵԿ սպասարկման կետերի տեղակայումը հնարավորություն կտա քաղաքացիներին հարկային և մաքսային բնագավառներում մատուցվող ծառայությունները ստանալ իրենց բնակավայրում` միաժամանակ օգտվելով ինչպես «ՀայՓոստ»-ի, այնպես էլ ՊԵԿ-ի ծառայություններից»: Գագիկ Խաչատրյանի խոսքերով, այս նախաձեռնությունը կարող է ազդակ դառնալ նաև մյուս գերատեսչությունների համար:
Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, ապահովելով էլեկտրոնային կառավարման համակարգի և ծառայությունների կատարելագործումը, բարեփոխումների շարունակականությունն, արդեն հնարավորություն է ստեղծվում Հայաստանի ամբողջ տարածքով մեկ, անտեսելով աշխարհագրական դիրքն, ունենալ հարկային և մաքսային ոլորտները սպասարկող միանման ծառայություններ: Այսինքն, նոր գործելակերպի արդյունքում հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը որևէ կերպ չի տարբերվի մայրաքաղաքի սպասարկման որակից:
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն իր հերթին, կարևորելով համատեղ նախաձեռնությունն, ընդգծել է. «Այս համագործակցությունը համահունչ է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ռազմավարական ծրագրերին: Կարևոր է ոչ միայն բարձրացնել հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակն, այլև ընդլայնել դրանք. ՊԵԿ-ի հետ այս համատեղ նախագիծը կօգնի իրագործել նաև մեր նպատակը: Մինչեւ 2013թ. ավարտը «Հայփոստ»-ի նորոգված բաժանմունքների թիվը ողջ հանրապետությունում կանցնի 200-ից»:
Իսկ ՊԵԿ ներկայացուցիչների հիմնական գործառույթներն են լինելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման, հարկերի, տուրքերի և այլ վճարումների հետ կապված հարցերի օժանդակումը, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության, օրենսդրության հետ կապված հարցերի պարզաբանումը, ՀԴՄ կտրոնների հատուկ համարներով վիճակահանության արդյունքներով շահող կտրոնների ընդունումը և այլն: Տեղեկատվական տերմինալների միջոցով ՊԵԿ ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կկարողանան նաև հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել: Նախատեսվում է նաև, տեխնիկական հնարավորությունների դեպքում, առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել փոստային առաքանիների արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային ձևակերպումներ և մաքսազերծում: Փոստային-հարկային սպասարկման կետերն ապահովված կլինեն նաև իրազեկման ցուցանակներով, տեղեկատվական թերթիկներով և ուղեցույցներով: Բաժանմունքների սպասարկման կետերում ծառայությունները կմատուցվեն անվճար:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հարկ վճարողների սպասարկման կետեր «ՀայՓոստ»-ի բաժանմունքներում