Լրահոս

19.07.2013 09:47


«ՉԻ». «Նախկին ոստիկանապետը ոչ թե հրաժարվել, այլ դեռևս ի վիճակի չէ ցուցմանք տալ Վարդան Ղուկասյանի դեմ»

«ՉԻ». «Նախկին ոստիկանապետը ոչ թե հրաժարվել, այլ դեռևս ի վիճակի չէ ցուցմանք տալ Վարդան Ղուկասյանի դեմ»

«Չորրորդ ինքնիշխանությունն» անդրադարձել է Գյումրրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա 3 տասնյակի հասնող կողմնակիցների կողմից դատարանի շենքում Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին ծեծի ենթարկելու փաստի շուրջ ծավալավող զարգացումներին։ «Երեկ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Սարգսյանը, հրաժարվել է հաղորդում ներկայացնել Ղուկասյանի դեմ։ Հարությունյանի կինը երեկ մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ ամուսինը ոչ թե հրաժարվել է դրանից, այլ ուղղակի դեռևս ի վիճակի չէ որևէ ցուցմանք կամ հաղորղում տալ։

«Եթե մարդը ի վիճակի չէ խոսել, ի վիճակի չէ որևէ ցուցմունք տալ, ինչպե՞ս պետք է հաղորդում տա հանցագործության մասին։ Նրան ցուցմունք տալ դեռևս չի թույլատրվում, քանի որ նրա վիճակը դեռևս կայուն ծանր է, նա նախակաթվածային վիճակում է, և նրա այդ վիճակի մասին քննիչներին տեղեկանք է տրվել»»,-տուժածի կնոջ խոսքերն է ներկայացնում թերթը։

Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը