Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարությունների միջև
Հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Երևանում էր ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար, դեսպան Անթիե Լեենդերթսեի գլխավորած պատվիրակությունը: Հայկական կողմից քաղաքական խորհրդակցությունները վարում էր արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական և հումանիտար հարցեր: Երկուստեք գոհունակություն հայտնվեց խորհրդարանական սերտ համագործակցության կապակցությամբ: Կարևորվեց փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների շուրջ: Քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր: Փոխնախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Երկուստեք կարևորվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ներկա փուլի գերակայություններին, Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացին, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը:
Երկուստեք կարևորվեցին քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:
Այցի շրջանակներում դեսպան Անթիե Լեենդերթսեն հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հետ: