Լրահոս

19.07.2013 17:31


Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին. հայտնում է ԼՂՀ նախագահի կայքը:
Հանդիպմանը, որին ներկա է եղել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության մասնակցությամբ:
Քննարկված հարցերի շարքում առանձնակի ուշադրություն է դարձվել բանակի պարենային եւ իրային ապահովման, կոմունալ շինարարության հիմնախնդիրներին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նոր որակ հաղորդելու եւ երկարաժամկետ ծրագրեր մշակելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը լուրջ խթան կհանդիսանա ամբողջ պետության տնտեսական զարգացման եւ երկրի ներուժի արդյունավետ օգտագործման համար:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը