ՀՀ կառավարությունը գտել է երկրի ժողովրդագրական իրավիճակը բարելավելու «դեղատոմսը»: Որոշել է խթանել 18-20 տարեկան աղջիկների ամուսնությունը:
Դե, աղջիկները կմայրանան՝ ազգն էլ կշատանա:
Անցյալ տարի ոնց որ եզդիներն էին պայքարում, որպեսզի ՀՀ կառավարությունը իրենց համանքի համար բացառություն անի, մասնավորապես՝ ամուսնության շեմ սահմանի 14-16 տարեկան հասակը: Ու եզդիները հասան իրենց պահանջի կատարմանը:
Կարելի է ենթադրել, որ Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը բարելավելու համար Տիգրան Սարգսյանի գլխում նման գաղափարի ծնունդը խթանել են մեր երկրում ապրող հարգարժան եզդիների համայնքը:
Ու հիմա նա որոշել է հայ աղջիկներին պսակել ըստ կառավարության դիրեկտիվների և «պարտիայի» որոշման:
Շատ լավ:
Սակայն, այն տարիքը, որ նշվում է, դա հասարակության ամենաակտիվ հատվածն է, որն արդեն 22 տարի ձգտում է իր ապագան կառուցել Հայաստանից դուրս:
Ինչով է Տիգրան Սարգսյանը գայթակղելու 18-20 տարեկան աղջիկներին, որպեսզի նրանք չլքեն երկիրը, երբ մանավանդ վերջերս իր կառավարության անդամ Արմեն Աշոտյանը կոչ էր անում ջահելներին արագ արձագանքել Հորդանանում կրթություն ստանալու վերաբերյալ նախարարության հայտարարելիք մրցույթին:
Բայց խոսքն այս պահին դրսերում կրթություն ստանալու մասին չէ, մանավանդ, երբ դրա հնարավորությունն ունի միայն իշխանական «վերխուշկայի» ոսկե երիտասարդությունը:
Խոսքը տարրական կենցաղի, մայրացած 18-20 տարեկանների համար կյանքի մինիմալ պայմանների ապահովման մասին է: Այս առումով ինչ ծրագիր է մշակել կառավարությունը: Միայն չհիշեցնեք երիտասարդ ընտանիքների համար կառուցվող էլիտար շենքերի մասին, որոնցում բնակարանի սեփականատերը դառնալու եւ նախնական գումարները վճարելու համար նույն այդ երիտասարդ ընտանիքը պարզապես անզոր է: Եվ կամ՝ բարձր գների առկայության պայմաններում նույն այդ ընտանիքները ստիպված են լինելու «մուծվել» մինչեւ խոր ծերություն: Բնականաբար, ստիպված են լինելու բավարարվել ընդամենը մեկ երեխայով, որպեսզի ողջ կյանքի ընթացքում կարողանան մարել պարտքերը:
Հետեւաբար, որն է կառավարության որոշման տրամաբանությունը, եթե նա չի նախատեսում 18-20 տարեկանների տանիքի, աշխատանքի ու ապրուստի խնդիրների լուծումը: Էլ չենք խոսում այն մասին, որ 18-20 տարեկանները հազիվ թե ի վիճակի լինեն մայրանալուն զուգահեռ կրթվել: Այն էլ հիմա, երբ բարձրագույն կրթական հաստատությունների վարձավճարները բարձրացվել են:
Հարցն այն չէ, որ, կարելի է ասել՝ դեռատի մայրը մնալու է «անկիրթ»՝ հասարակությանը տալով Աստված գիտե, թե ինչպիսի զավակներ: Մինչ այդ նախ կարեւոր է նկատել, թե 21-րդ դարում, երբ ամենաաննշան աշխատանքի համար պահանջվում են համակարգչային գիտելիքներ ու լեզուների իմացություն, ինչպե՞ս են կարողանալու աշխատանք գտնել այդ մայրերը, որոնց կրթության բարձրակետը լինելու է միջնակարգ կամ ավագ դպրոցի վկայականը:
Ինչեւէ, առաջ դեպի 19-րդ դար, առաջ դեպի նահապետական Հայաստան, որտեղ նույն այդ 18-20 տարեկանները մեծացնելով իրենց երեխաներին (եթե, իհարկե, այս պայմաններում կարողանան) դարձյալ նույն մաղթանք են տալու նրանց. «Ապրե՛ք երեխեք, բայց մեզ պես չապրեք»:
Պսակեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին

Կիմա Եղիազարյան