Այսօրվանից տրանսպորտը 50 դրամով թանկացավ. «տրանսպորտային անհնազանդություն» է սկսվել (տեսանյութ)
Այսօրվանից Երևանում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը թանկացավ 50 դրամով՝ դառնալով 150 դրամ։ Երևանի քաղաքապետարանի այս որոշումը, սակայն, բողոքի մեծ ալիք է բարձրացել։ Շատերն են պնդում, որ չե՛ն պատրաստվում վճարել այդ 150 դրամը։
Մասնավորապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Տրանսպորտային անհնազանդությունըսկսված է»էջում տեղեկացվում է, որ հուլիսի 20-ի առավոտից երթուղայիններում թռուցիկներ են տարածելու, ցուցադրական 100 դրամներ են վճարելու, մարդկանց իրազեկելու, հիմնավորելու են, թե ինչո՞ւ պետք է վճարել 100 դրամ:
«Նույնիսկթռուցիկիբացակայությանպարագայումնստումենքերթուղայիններ, դեմոնստրատիվվճարումենք 100 դրամը` բացատրելովվարորդինևմյուսուղևորներին, թեինչուէդաարվումևկոչանելովմյուսուղևորներինևսվճարել 100 դրամ»,–ասված է «տրանսպորտային անհնազանդության» կամզակերպիչների հայտարարության մեջ։
Համացանցում տարածվել է նաև տեսանյութ՝ «Չեմ վճարելու 150 դրամ» վերտառությամբ։
Այսօրվանից տրանսպորտը 50 դրամով թանկացավ. «տրանսպորտային անհնազանդություն» է սկսվել (տեսանյութ)
Այսօրվանից Երևանում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը թանկացավ 50 դրամով՝ դառնալով 150 դրամ։ Երևանի քաղաքապետարանի այս որոշումը, սակայն, բողոքի մեծ ալիք է բարձրացել։ Շատերն են պնդում, որ չե՛ն պատրաստվում վճարել այդ 150 դրամը։
Մասնավորապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Տրանսպորտային անհնազանդությունը սկսված է» էջում տեղեկացվում է, որ հուլիսի 20-ի առավոտից երթուղայիններում թռուցիկներ են տարածելու, ցուցադրական 100 դրամներ են վճարելու, մարդկանց իրազեկելու, հիմնավորելու են, թե ինչո՞ւ պետք է վճարել 100 դրամ:
«Նույնիսկ թռուցիկի բացակայության պարագայում նստում ենք երթուղայիններ, դեմոնստրատիվ վճարում ենք 100 դրամը` բացատրելով վարորդին և մյուս ուղևորներին, թե ինչու է դա արվում և կոչ անելով մյուս ուղևորներին ևս վճարել 100 դրամ»,–ասված է «տրանսպորտային անհնազանդության» կամզակերպիչների հայտարարության մեջ։
Համացանցում տարածվել է նաև տեսանյութ՝ «Չեմ վճարելու 150 դրամ» վերտառությամբ։
7or.am