Շարունակվում է Սևանա լճի ստորջրյա հետազոտությունների գիտարշավը
Սևանա լճի ստորջրյա ավազանի չորրորդ գիտահետազոտական արշավը կիրականանա 2013թ. հուլիսի 20-27-ը և ըստ էության՝ շարունակությունն է 2010, 2011, 2012թթ. աշխատանքների, որոնց արդյունքները բավական հուսադրող էին հայ գիտնականնների համար։ Ֆրանս-հայկական այս առաքելությունն իրականացվում է ծրագրի երկու ղեկավարների` Կլոդ Թուլումջյանի (նախաձեռնող) և Ստեփան Կոջայանի կողմից` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից գիտահետազոտական ինստիտուտների և Երևանի պետական համալսարանի դասախոս-գիտաշխատողների, ինչպես նաև «Սևան Ազգային պարկի» և այլ պետական մարմինների սերտ համագործակցությամբ, որոնք աշխատում են Սևանա լճին առնչվող հարցերի շուրջը:
Այս գիտարշավներն անցյալ տարվանից իրականացվում են Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ - հայկական ընկերակցություն` հիմնադրված 2011թ. վերջին) պատասխանատվության ներքո` նախագահ Կլոդ Թուլումջյանի և փոխնախագահ Արա Ավագյանի գլխավորությամբ: (ՍՀՍՀԿ նպատակները ներկայացվում են առանձին) :
Ստորջրյա այս ուսումնասիրությունների նպատակն է` ամրապնդել անցյալ տարիներին ձեռք բերված նախնական արդյունքները, ինչպես նաև շարունակել գիտնականների համար նմուշների (ջուր, գազ, նստվածքներ, տիղմ), տեսաֆիլմերի և լուսանկարների ձեռքբերման աշխատանքները, ֆաունայի հաշվառումները (ձկներ, խեցգետիններ) և ֆլորայի նկարագրությունը: Հետազոտությունների նպատակն է` վերհանել լրացուցիչ տեղագրական տվյալներ, որոնք կարող են ծառայել ստորջրյա հնագիտական պեղումներին կամ երկրաբանական ուսումնասիրություններին, իրականացնել հոսանքների չափումներ և բացահայտել ստորջրյա աղբյուրներ:
Առնչվող բնագավառներն են` հիդրոերկրաբանությունը, ձկնաբուծությունը, երկրաբանական գիտությունները, բնապահպանությունը, հնագիտությունն ու ազգագրությունը, քարանձավագիտությունը, պատմությունը:
Ձեռքբերված բոլոր տվյալները կտրամադրվեն հայ գիտնականներին` հետագա հետազոտությունների նպատակով, որոնց արդյունքներն անմիջականորեն կապված են քաղցրահամ ջրի այս ջրամբարի էկոլոգիական հավասարակշռության հետ, որն ունի ազգային ռազմավարական մեծ նշանակություն և հատկապես տարածաշրջանային կարևորություն:
Մյուս կողմից, տարված աշխատանքներից հետո տեղի ազգաբնակչությունն ավելի տեղեկացված կլինի Սևանա լճի մասին, ինչպես նաև նյութեր կտրամադրվեն թանգարաններին, մասնավորապես` Սևան Ազգային Պարկի թանգարանին, որն աջակցում է մեր գիտարշավների իրականացմանը :