Լրահոս

20.07.2013 10:04


Ինքնասպանության փորձ

Ինքնասպանության փորձ

Հուլիսի 19-ի ժամը 15։15-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակչուհին սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով երակները:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նազելի Աթոյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ձախ ձեռքի նախաբազկի շրջանում կտրվածքներ է արել:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Նազելի Աթոյանին մոտեցրել են շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը