Լրահոս

20.07.2013 10:12


100 դրամ վճարելու կոչով թռուցիկներ բաժանող ակտիվիստներին տարել են ոստիկանություն

100 դրամ վճարելու կոչով թռուցիկներ բաժանող ակտիվիստներին տարել են ոստիկանություն

«7օր»–ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանին։

Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատել է նաև նրա ընկերներից Անի Կաղինյանը։ Նա հենց նոր խոսել է Արսենի հետ, ով պատմել է, որ ոստիկանությունը պատճառաբանել է` բողոք է եղել, թե նա թռուցիկներ է փակցրել մասնավոր տների և խանութների վրա:

Արսենն ասաց՝ պետք է բացատրություն գրի, որ մասնավոր տների վրա թռուցիկ չի փակցրել, ինչից հետո նրան բաց կթողնեն,–ասել է Անի Կաղինյանը:

Նշենք, որ Արսեն Օհանյանը այսօր առավոտյան սկսված «տրանսպորտային անհնազանդության» շրջանակներում թռուցիկներ է տարածելիս եղել՝ քաղաքացիներին կոչ անելով միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձի համար նախկինի պես վճարել 100, այլ ոչ թե 150 դրամ։

«7օր»–ի տեղեկություններով՝ նույն արարքի համար ոստիկանություն են բերման ենթարկել նաև քաղաքացիական ակտիվիստներ Դավիթ Հարությունյանին և Սոնյա Մսրյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը