Լրահոս

20.07.2013 10:18


ՀՅԴ ուսանողական և երիտասարդական միությունների կոչը

ՀՅԴ ուսանողական և երիտասարդական միությունների կոչը

ՀՀ իշխանությունների կողմից վարած անհեռանկար քաղաքականության հետեւանքով երկրում ստեղծվել են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, որը հասարակության զգալի հատվածի, հատկապես երիտասարդության արտագաղթի պատճառ է հանդիսանում: Վերոնշյալ քաղաքականությանն ավելացավ իշխանությունների նոր որոշումը' կապված ուսման վարձավճարների եւ տրանսպորտի գների թանկացման հետ, որով է′լ ավելի բարդացավ հանրության խոցելի հատվածներից մեկի' ուսանողության առանց այն էլ ոչ բարենպաստ պայմանները:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները, ելնելով երկրում տիրող անարդարությունից, ուսանողների իրավունքների անտեսման մտահոգությունից, տրանսպորտի գնի թանկացման արդյունքում հանրության լայն զանգվածների դժգոհություններից, ինչպես նաեւ այն սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, որը վարում են ՀՀ իշխանությունները' կոչ են անում Հայաստանի ողջ ուսանողությանն ու երիտասարդությանը' միահամուռ եւ համախմբված կերպով պայքարել իր ոտնահարված իրավունքների համար:

Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում միանալ մեր կողմից քաղաքային իշխանություններին` Երեւանի ավագանուն հասցեագրված այն պահանջներին, որոնք երկուշաբթի` հուլիսի 22-ին, ժամը 15.00-ին կներկայացվեն քաղաքապետարան:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություններ

Այս խորագրի վերջին նյութերը