Լրահոս

24.11.2010 12:33


Ամերիկացի դերասանը սամուրայի թրով գլխատել է մորը

Ամերիկացի դերասանը սամուրայի թրով գլխատել է մորը

Նյու Յորքում ձերբակալվել է դերասան Մայքլ Բրեան (Michael L. Brea), ով հայտնի է «Անճոռնի Բեթթին» (Ugly Betty) սերիալից։ Ինչպես հաղորդում է «TMZ.com» կայքը, նրան մեղադրում են սեփական մոր սպանության համար։ Ոստիկանների տվյալներով՝ 31-ամյա դերասանը սամուրայի թրով գլխատել է մորը։

Հանցագործությունը կատարվել է նոյեմբերի 23-ին։ Ոստիկանություն զանգահարած հարևանները կարգի պահապաններին պատմել են, որ բնակարանից, որտեղ իր մոր հետ գտնվում էր Մայքլ Բրեան, լսվել են կնոջ բղավոցներ, ինչպես նաև Աստվածաշնչից հատվածներ ընթերցող դերասանի ձայնը։

Ոստիկանները հաստատել են, որ Բրեային հայտնաբերել են սպանության վայրում՝ Աստվածաշունչը ձեռքին։ Կասկածյալին ձերբակալելու համար նրանք ստիպված են եղել էլեկտրաշոկ գործածել։ Հոգեբուժական փորձաքննություն անցնելու նպատակով Բրեան տեղափոխվել է մոտակա հիվանդանոց։

«Fox News» հեռուստաընկերության կայքում հաստատվել է այն լուրը, որ 55-ամյա Յաննիք Բրեան (Yannick Brea) սպանվել է իր բրուքլինյան բնակարանում։

Այս խորագրի վերջին նյութերը