Լրահոս

20.07.2013 14:21


Պառտել են Կճոյանի որոշման դեմ բողոքող սարակավագի վերնաշապիկը

Պառտել են Կճոյանի որոշման դեմ բողոքող սարակավագի վերնաշապիկը

Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ եկեղեցու՝ Սուրբ Սարգսի դիմաց տեղի է ունեցել թեմի Երիտասարդական միության շուրջ 30 անդամների բողոքի գործողությունը։ Նրանք պահանջել են Միության ղեկավարի պաշտոնում վերականգնել Տեր Հակոբին։

Մինչ այդ, սակայն, եկեղեցու սպասավորները խոչընդոտել են միության անդամներին բողոքի գործողությունը սկսելու համար եկեղեցուց անհրաժեշտ տեխնիկան դուրս բերել։ Քաշքշուկ է տեղի ունեցել, որի հետևանքով պատռվել է Վահրամ սարկավագի վերնաշապիկը: Վահրամ սարկավագը արագ հեռացել է՝ միայն շեշետելով, որ եկեղեցու և արդարության կողմնակիցն է:

Հիշեցնենք, որ Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին աշխատանքից ազատել էր Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ նրան տեղափոխելով է Սուրբ Երրորդություն եկեղեցի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը