Լրահոս

20.07.2013 14:42


Կրկին ակտիվիստների են տարել ոստիկանություն (տեսանյութ)

Կրկին ակտիվիստների են տարել ոստիկանություն (տեսանյութ)

Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է, որ միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձի համար միայն 100 դրամ վճարելու կոչ անող Վահագն Մինասյանին և Տարոն Հարությանին հենց նոր առանց հիմնավորման տարել են ոստիկանություն։

«Ժողովուրդ ջան, պիտի խմբերով իջնենք քաղաք, ամեն մի ձերբակալվածին երկու նորը պիտի փոխարինեն»,–գրել է Ռ. Գրիգորյանը։
Ինչպես այսօր առավոտյան «7օր»–ը տեղեկացրել էր, ոստիկանություն էին տարել նաև ակտիվիստներ Արսեն Օհանյանին, և Դավիթ Հարությունյանին և Սոնյա Մսրյանին։
Քաղաքացիական ակտիվիստների խմբերը երեկվանից թռուցիկներ են բաժանում քաղաքացիներին, ինչպես նաև սեփական օրինակով են ցույց տալիս, որ ուղեվարձի համար չպետք է վճարել 150 դրամ։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը