«Չար» գծատերերը, «սիրուն» Տարոնն ու «բեխաբար» Սերժը
Լավ է, իհարկե, որ տրանսպորտի թանկացման թեմայով ընդվզում կամ ընդվզման փորձ կա, բայց վատ է, որ ոմանք ուտում են «անկախ» մամուլի և պետպատվերով գործող «ակտիվիստների» նետած կտերն ու պայքարի սխալ թիրախներ ընտրում։
Պարզ չէ՞, որ «Տարո՛ն ջան, սիրուն է կամ Տարո՛ն ջան, սիրուն չէ» տարբերակով կառավարվող Երևանի քաղաքապետարանը զուրկ է ինքնուրույնությունից և ընդամենը նախագահական նստավայրի հրահանգներն է կատարում։ Ասել է թե՝ երթուղայինի գները բարձրացնում է Սերժ Սարգսյանը, բայց «փչացվողի» դերը վերապահված է Տարոն Մարգարյանին։ «Փչանալն» այն գինն է, որը վճարում է Տարոնը պուտանկեքի ու բոմժերի օգնությամբ ավագանու ընտրություններում շռնդալից հաղթանակ տանելու և Երևանի անգլուխ քաղաքագլուխ աշխատելու դիմաց։
Նախագահական նստավայրը հիմա կրկին հին մեթոդին է դիմել։
Ըստ իշխանական քարոզչամեքենայի՝ երթուղային տաքսիներից ու ավտոբուսներից օգտվելու գները 50 տոկոսով բարձրացրել են «չար» գծատերերը՝ գծատեր Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, իսկ ահա բանից «բեխաբար»Սերժ Սարգսյանի մեղավորությունն այն է, որ նա չի կարողանում այդ սրիկաների ախորժակը զսպել (տողատակում, փաստորեն, կոչ է արվում միանալ և օգնել դեպի արևմուտք ձգտող Սերժ Սարգսյանին՝ ռուսամետ գծատերերի դեմ պայքարում)։ Ծանոթ հեքիաթ է, այնպես չէ՞։
«Գծատեր–օլիգարխները ծծում են ժողովրդի արյունը, իսկ Սերժ Սարգսյանը մատը մատին չի տալիս կամ էլ չի կարողանում տալ». սա՛ է նախագահական նստավայրից շրջանառության մեջ դրած դեմագոգիկ կոդը։ Այսինքն՝ ստեղծվում է գծատիրոջ հրեշավոր կերպար, որի դեմ «խեղճ» Սերժը չի կարող պայքարել։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Սերժ Սարգսյանը մի կողմից թանկացնում է ուղևարձը, իսկ մյուս կողմից «անկախ» լրատվամիջոցների և հաստիքացուցակային «ակտիվիստների» միջոցով «փչացնում» Տարոն Մարգարյանին ու Գագիկ Բեգլարյանին՝ քննադատության թիրախներ դարձնելով «յուրայիններին»։
Երկրում համատարած թանկացումներ են, բայց Սարգսյանն այդ թեմայով չի խոսում։ Նրա փոխարեն խոսում են հանրային ուշադրությունը բուն խնդրից շեղող և «գոլորշի» բաց թողնելու ֆունկցիա կատարող հայտնի լրատվամիջոցներն ու «ակտիվիստները»։
Ուրեմն տրանսպորտի և այլ թանկացումների մասով հարկ է հստակ արձանագրել հետևյալը։ Եթե կա մարդ, ով կարծում է, թե երթուղային տաքսին 150 դրամ է դարձել քաղաքապետարանի որոշմամբ, այլ ոչ թե Բաղրամյան 26–ի անմիջական հրահանգով, ապա քաղաքականապես անմեղսունակ է (դա լավագույն դեպքում) կամ որ ավելի հավանական է՝ «դհոլիկ»։ Հետևաբար՝ Սերժ Սարգսյանին թողած սլաքավարների դեմ պայքարողները Արտաշես Գեղամյանից չեն տարբերվում և ցանկալի ծառայություններ (վճարովի թե անվճար՝ էական չէ) են մատուցում «բեխաբար» մարդուն։
Եթե որևէ մեկը կարծում է, որ անմեղսունակ Տարոն Մարգարյանը, բացի «ատկատները» ճիշտ պահին ու սահմանված համամասնությամբ «վերև» հասցնելուց բացի այլ հարց կարող է լուծել, ուրեմն՝ հավատում է բարեփոխիչ, արևմտամետ և օլիգարխների դեմ պայքարող Սերժի մասին պատմվող հեքիաթներին։
Եթե կա մարդ, ով կարծում է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագները որոշում է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը, այլ ոչ թե Բաղրամյան 26–ը, ապա թող նստի տանը և հանրային ակտիվության իմիտացիայով չզբաղվի։
Պարզից էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանը հետևողականորեն մեխի գլուխների է վերածել պետական կառավարման համակարգը ներկայացնող սուբյեկտներին՝ նրանց դարձնելով կառավարման օբյեկտներ։ Նրա կառավարումը հիմնված է ստի, կեղծիքի և «մուտիլովկաների» վրա, և այդ ամենի շրջանակներում մանիպուլյացիայի է ենթարկվում հանրությունը (մի կողմ դնենք այդ տեխնոլոգիայի արդյունավետության հարցը)։
Մանիպուլյացիայի գործիքներ են «անկախ» մամուլը («lragir.am», «1in.am»և այլն), վարձկան «փորձագետները», քաղաքական դաշտի «դհոլները» (դավիթշահնազարյաններ, արամսարգսյաններ, գառնիկմարգարյաններ և այլն),«քաղաքացիական» ակտիվիստները (խոսքս Բաղրամյան 26–ին կից գործող «տարնսֆիստիտների» մասին է) և սրանց ջրերն ընկած «ազնիվ քյարփինջները»։
Այնպես որ «չար» գծատերերի և դրանց ձեռքը կրակն ընկած ու համարյա պատանդի կարգավիճակում հայտնված «բարի» Սերժ Սարգսյանի մասին հեքիաթներ տարածողները ֆունկցիոնալ առումով չեն տարբերվում Տարոն Մարգարյանից։ Եվ ուրեմն՝ 100 դրամանոցները պետք է նետել լրիվ այլ ուղղությամբ, որպեսզի խիարը թարս չբուսնի։ Իսկ թե ճիշտ բուսնած խիարը որտե՞ղ կհայտնվի, արդեն «տեխնոլոգիայի» հարց է։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Ես սպասում եմ, թե երբ է «անկախ» մամուլը, «քաղաքացիականների» հետ ուս–ուսի տված, ստիպելու և պահանջելու ՀՀԿ ղեկավարից՝ գծատերերի ձեռքից խլել ու պետականացնել տրանսպորտը։ Եթե «հանրային» ալիք բարձրանա, ապա Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ընդառաջ գնալ այդ պահանջներին։ Տնտեսության հերթական ոլորտը, «Պետությունը ես եմ» ծրագրի շրջանակներում, Սերժի ու իր ընտանիքի տնօրինության տակ ամբողջությամբ մտցնելու հրաշալի առիթ է ստեղծված։ Համ էլ ձեռքի հետ «չար» գծատերերը կպատժվեն։
Հ.Գ.–2։ Սերժ Սարգսյանին կարելի է առաջարկել կարմիր կետագծերով ներկել ոչ միայն ավտոմեքենաների «պառկովկայի» համար նախատեսված փողոցի հատվածները, այլև մայթերը։ Թող Երևանում քայլողները վճարեն՝ օգտվելով գերժամանակակից կապի միջոցներից («SMS», «Skype», «facebook» և այլն)։
Չեմ հասկանում, ու՞ր է նայում Տարոն Մարգարյանը։ Էս նեղ «մաջալին» ու տարածաշրջանային գլոբալ զարգացումների ֆոնին ինչպե՞ս կարելի է մայթերին թափած փողերը չհավաքել ու ավելի լավ Երևան կառուցելու շանսը բաց թողնել։ Հեչ սիրուն բան չի ստացվում։
«Չար» գծատերերը, «սիրուն» Տարոնն ու «բեխաբար» Սերժը
Լավ է, իհարկե, որ տրանսպորտի թանկացման թեմայով ընդվզում կամ ընդվզման փորձ կա, բայց վատ է, որ ոմանք ուտում են «անկախ» մամուլի և պետպատվերով գործող «ակտիվիստների» նետած կտերն ու պայքարի սխալ թիրախներ ընտրում։
Պարզ չէ՞, որ «Տարո՛ն ջան, սիրուն է կամ Տարո՛ն ջան, սիրուն չէ» տարբերակով կառավարվող Երևանի քաղաքապետարանը զուրկ է ինքնուրույնությունից և ընդամենը նախագահական նստավայրի հրահանգներն է կատարում։ Ասել է թե՝ երթուղայինի գները բարձրացնում է Սերժ Սարգսյանը, բայց «փչացվողի» դերը վերապահված է Տարոն Մարգարյանին։ «Փչանալն» այն գինն է, որը վճարում է Տարոնը պուտանկեքի ու բոմժերի օգնությամբ ավագանու ընտրություններում շռնդալից հաղթանակ տանելու և Երևանի անգլուխ քաղաքագլուխ աշխատելու դիմաց։
Նախագահական նստավայրը հիմա կրկին հին մեթոդին է դիմել։
Ըստ իշխանական քարոզչամեքենայի՝ երթուղային տաքսիներից ու ավտոբուսներից օգտվելու գները 50 տոկոսով բարձրացրել են «չար» գծատերերը՝ գծատեր Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, իսկ ահա բանից «բեխաբար» Սերժ Սարգսյանի մեղավորությունն այն է, որ նա չի կարողանում այդ սրիկաների ախորժակը զսպել (տողատակում, փաստորեն, կոչ է արվում միանալ և օգնել դեպի արևմուտք ձգտող Սերժ Սարգսյանին՝ ռուսամետ գծատերերի դեմ պայքարում)։ Ծանոթ հեքիաթ է, այնպես չէ՞։
«Գծատեր–օլիգարխները ծծում են ժողովրդի արյունը, իսկ Սերժ Սարգսյանը մատը մատին չի տալիս կամ էլ չի կարողանում տալ». սա՛ է նախագահական նստավայրից շրջանառության մեջ դրած դեմագոգիկ կոդը։ Այսինքն՝ ստեղծվում է գծատիրոջ հրեշավոր կերպար, որի դեմ «խեղճ» Սերժը չի կարող պայքարել։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Սերժ Սարգսյանը մի կողմից թանկացնում է ուղևարձը, իսկ մյուս կողմից «անկախ» լրատվամիջոցների և հաստիքացուցակային «ակտիվիստների» միջոցով «փչացնում» Տարոն Մարգարյանին ու Գագիկ Բեգլարյանին՝ քննադատության թիրախներ դարձնելով «յուրայիններին»։
Երկրում համատարած թանկացումներ են, բայց Սարգսյանն այդ թեմայով չի խոսում։ Նրա փոխարեն խոսում են հանրային ուշադրությունը բուն խնդրից շեղող և «գոլորշի» բաց թողնելու ֆունկցիա կատարող հայտնի լրատվամիջոցներն ու «ակտիվիստները»։
Ուրեմն տրանսպորտի և այլ թանկացումների մասով հարկ է հստակ արձանագրել հետևյալը։ Եթե կա մարդ, ով կարծում է, թե երթուղային տաքսին 150 դրամ է դարձել քաղաքապետարանի որոշմամբ, այլ ոչ թե Բաղրամյան 26–ի անմիջական հրահանգով, ապա քաղաքականապես անմեղսունակ է (դա լավագույն դեպքում) կամ որ ավելի հավանական է՝ «դհոլիկ»։ Հետևաբար՝ Սերժ Սարգսյանին թողած սլաքավարների դեմ պայքարողները Արտաշես Գեղամյանից չեն տարբերվում և ցանկալի ծառայություններ (վճարովի թե անվճար՝ էական չէ) են մատուցում «բեխաբար» մարդուն։
Եթե որևէ մեկը կարծում է, որ անմեղսունակ Տարոն Մարգարյանը, բացի «ատկատները» ճիշտ պահին ու սահմանված համամասնությամբ «վերև» հասցնելուց բացի այլ հարց կարող է լուծել, ուրեմն՝ հավատում է բարեփոխիչ, արևմտամետ և օլիգարխների դեմ պայքարող Սերժի մասին պատմվող հեքիաթներին։
Եթե կա մարդ, ով կարծում է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագները որոշում է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը, այլ ոչ թե Բաղրամյան 26–ը, ապա թող նստի տանը և հանրային ակտիվության իմիտացիայով չզբաղվի։
Պարզից էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանը հետևողականորեն մեխի գլուխների է վերածել պետական կառավարման համակարգը ներկայացնող սուբյեկտներին՝ նրանց դարձնելով կառավարման օբյեկտներ։ Նրա կառավարումը հիմնված է ստի, կեղծիքի և «մուտիլովկաների» վրա, և այդ ամենի շրջանակներում մանիպուլյացիայի է ենթարկվում հանրությունը (մի կողմ դնենք այդ տեխնոլոգիայի արդյունավետության հարցը)։
Մանիպուլյացիայի գործիքներ են «անկախ» մամուլը («lragir.am», «1in.am» և այլն), վարձկան «փորձագետները», քաղաքական դաշտի «դհոլները» (դավիթշահնազարյաններ, արամսարգսյաններ, գառնիկմարգարյաններ և այլն), «քաղաքացիական» ակտիվիստները (խոսքս Բաղրամյան 26–ին կից գործող «տարնսֆիստիտների» մասին է) և սրանց ջրերն ընկած «ազնիվ քյարփինջները»։