ՀԿ-ը կոչ է անում պատասխանատվության կանչել գների չհիմնավորված բարձրացման մեջ մեղավոր բոլոր անձանց
“Հանուն արդարության” հասարակական կազմակերպությունը փաստելով, որ աղաղակող կեղծիքների առկայությամբ իշխող վարչախումբը` ավարտին հասցնելով բոլոր մակարդակների ընտրությունները- նախագահական, խորհրդարանական, քաղաքապետի, ամեն անկյունում ”Ապահով Հայաստան” ու “Ավելի գեղեցիկ Երևան” կառուցելու հորդորներով քվեներ “հավաքելով” երկիրը էլ ավելի մոտ գլորեց անդնդի եզրին:
Նպատակ դնելով առանց այդ էլ անապահովության, սննկացման, գործազրկության, արտագաղթի… շեմին հասած սեփական ժողովրդին էլ ավելի վատթար պայմանների հասցնելուն. ապահովելու համար որոշ վայ տնտեսվարողների գերշահույթների ստացումը, վարչախումբը չհիմնավորված կերպով բարձրացնում է լայն սպառման ապրանքների ու ծառայությունների գները:
“Հանուն արդարության” հասարակական կազմակերպությունը հայտնելով իր մտահոգությունն այս ուղղությամբ, կոչ է անում վարչախմբին.
Հրատապ կերպով կասեցնել հանրային ծառայությունների հանձնաժողովի կողմից քաղաքապետարանի առաջարկությամբ դակած անհիմն որոշումը:
Ամեն ինչ անել երկրում իրական ազատ մրցակցային պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
Հարգել ՀՀ քաղաքացիների արժանապատվությունն ու սահմանադրական համակողմանի իրավունքները, չվոտնահարել ամենանվիրական` սեփական երկրում ապրելու ու նրանով հպարտանալու ձգտումը:
Պատասխանատվության կանչել գների չհիմնավորված բարձրացման մեջ մեղավոր բոլոր անձանց` ընդհուպ մինչև պաշտոնանկում:
ՀԿ-ը կոչ է անում պատասխանատվության կանչել գների չհիմնավորված բարձրացման մեջ մեղավոր բոլոր անձանց
“Հանուն արդարության” հասարակական կազմակերպությունը փաստելով, որ աղաղակող կեղծիքների առկայությամբ իշխող վարչախումբը` ավարտին հասցնելով բոլոր մակարդակների ընտրությունները- նախագահական, խորհրդարանական, քաղաքապետի, ամեն անկյունում ”Ապահով Հայաստան” ու “Ավելի գեղեցիկ Երևան” կառուցելու հորդորներով քվեներ “հավաքելով” երկիրը էլ ավելի մոտ գլորեց անդնդի եզրին:
Նպատակ դնելով առանց այդ էլ անապահովության, սննկացման, գործազրկության, արտագաղթի… շեմին հասած սեփական ժողովրդին էլ ավելի վատթար պայմանների հասցնելուն. ապահովելու համար որոշ վայ տնտեսվարողների գերշահույթների ստացումը, վարչախումբը չհիմնավորված կերպով բարձրացնում է լայն սպառման ապրանքների ու ծառայությունների գները:
“Հանուն արդարության” հասարակական կազմակերպությունը հայտնելով իր մտահոգությունն այս ուղղությամբ, կոչ է անում վարչախմբին.
«Հանուն արդարության» հասարակական կազմակերպություն