Ստամբուլի Ոստիկանությունը ցրել է Թաքսիմ հրապարակի մերձակայքում անցկացվող հարսանիքի հյուրերին
Հունիսի 20-ին Ստամբուլի ոստիկանությունը ջրանետ մեքենաներով ցրել է Գեզի պուրակում հարսանիքի կապակցությամբ հավաքված քաղաքի բնակիչներին։ Այս մասին հայտնում է «Ասոշիեյթիդ փրեսսը»։
Նորապսակները ծանոթացել են հունիսին ծավալված հակակառավարական զանգվածային ցույցերի ժամանակ: Նրանք սոցիալական կայքերով բոլոր ցանկացողներին հրավիրել են Թաքսիմ հրապարակի Գեզի պուրակ՝ նշելու իրենց պսակադրությունը:
Պսակադրությանը մասնակցելու են եկել մի քանի հարյուր մարդ, սակայն ոստիկանությունը արգելափակել է պուրակի մուտքերը և հրավիրյալներին ցրել հարակից փողոցներով: Նախնական տեղեկություններով՝ տուժածներ և ձերբակալվածներ չկան:
Նշենք, որ նախորդ հանգստյան օրերին նույնպես, երբ Թուրքիայի խորհրդարանը զրկել էր Ճարտարապետների և ինժեներների պալատին քաղաքաշինական նախագծեր հաստատելու իրավունքից, քաղաքացիները դուրս էին եկել փողոց՝ բողոքելու Գեզիի պուրակի վերակառուցման դեմ: