Հուլիսի 22-ի առավոտվանից շարունակվում է երթուղայիններում թռուցիկների տարածումը, ցուցադրական 100 դրամների վճարումը, մարդկանց իրազեկումը, հիմնավորումը, թե ինչու պետք է վճարել 100 դրամ:
«Տրանսպորտային անհնազանդությունը շարունակվում է» ֆեյսբուքյան խմբից տեղեկանում ենք, որ արդեն, ըստ վարչական շրջանների, կազմվել են մի քանի խմբեր, որոնք քաղաքի տարբեր հատվածներում կաշխատեն: Իսկ եթե կան այլ մարդիկ, ովքեր ցանկանում են մասնակցել ու ներգրավված չեն այդ խմբերում, խմբի անդամներն առաջարկում են միանալ իրենց՝ գրելով իրենց ու կազմելով սեփական խումբը, կամ դա իրականացնել միայնակ` տպելով թռուցիկի տեքստը:
«Նույնիսկ թռուցիկի բացակայության պարագայում նստում ենք երթուղայիններ, ցուցադրական վճարում 100 դրամը` բացատրելով վարորդին և մյուս ուղևորներին, թե ինչու է դա արվում, և կոչ անում մյուս ուղևորներին ևս վճարել 100 դրամ»,–առաջարկում են տրանսպորտային անհնազանդության հեղինակները:
Տրանսպորտային անհնազանդությունը շարունակվում է

7or.am