Լրահոս

21.01.2011 14:50


Մեր զավեշատալի ու հետաքրքիր քաղաքական գործիչները

Այսօր մամլո ասուլիսին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասել է, թե թատրոն հասկացությունը չի սահմանափակվում միայն ռեժիսորով, դերասանով ու բեմանկարչով, այլ դա մի մեծ մեխանիզմ է, որտեղ պետք է աշխատեն որոշակի մասնագետներ՝ լույսի նկարիչ, հնչյունային ռեժիսոր, բեմի ինժեներ և այլն, և այլն։

-Այս առումով, պետք է անկեղծ ասեմ, մենք գտվում ենք քարի դարում, ընդ որում՝ ոչ այնքան տեխնիկայի տեսակետից, որովհետև տեխնիկական զինվածության տեսակետից մեր թատրոնը, երևի, լավ վիճակում է գտնվում, այլ մասնագետների պատրաստվածության տեսակետից, որովհետև որևէ տեղ նրանց չեն պատրաստում, որևէ տեղ նրանք վերապատրաստումներ չեն անցնում,-ասել է թատրոնի տնօրենը՝ հավելելով, թե դա պայմանավորված է նաև արվեստի այժմյան կրթական մակարդակի ցածր լինելով։  

Իսկ լրագրողների այն հարցին, թե արդյոք թատրոնը չի՞ պատրաստվում գործունեություն ծավալել քաղաքական ժանրում, Ռ. Բաբայանն ասել է.

-Մենք չենք կարող ավելի զավեշտալի ու ավելի հետաքրքիր լինել, քան մեր քաղաքական գործիչներն են իրական կյանքում։

Այս խորագրի վերջին նյութերը