Լրահոս

24.11.2010 12:35


Լիբանանի միջազգային օդանավակայանում հարյուրավոր հայ երիտասարդներ են հավաքվել

Լիբանանի միջազգային օդանավակայանում հարյուրավոր հայ երիտասարդներ են հավաքվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 25-ին Բեյրութի նահատակաց հրապարակում Լիբանան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցելության կապակցությամբ լիբանանահայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի։

Ինչպես տեղեկացնում է «Ազդակ» պարբերականը, իրենք կապ են հաստատել հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունու հետ, ով հայտնել է, որ երեկ ուշ գիշերին ներքին ապահովության ուժերի հրամանատար Աշրաֆ Րիֆիի հրահանգով Բուրջ Համուդ Անթիլիաս մայրուղու վրա պարզված Էրդողանի այցելությունը դատապարտող պաստառները վերցվել են ներքին ապահովության ուժերի կողմից։ Այս կապակցությամբ անմիջապես կապ է հաստատվել ներքին գործերի նախարար Զիադ Բարութի հետ և բողոք է հայտնվել՝  նշելով, որ Լիբանանը ժողովրդավար երկիր է, իսկ այդ քայլը հատուկ է միայն բռնատիրական վարչակարգերին։

Միաժամանակ պատգամավոր Բագրատունին պահանջել է, որ  այդ քայլի հեղինակները պատասխանատվության կանչվեն։

Այժմ հարյուրավոր երիտասարդներ են հավաքվել Լիբանանի միջազգային օդակայանի պատվավոր հյուրերի սրահի առջև, ուր պետք է բողոքի ցույց անցկացնեն ընդդեմ Էրդողանի այցի։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը