Մեկնաբանություն

22.07.2013 23:42


Իսկ դու քո «թույն ու թանգանոց մաշնով» անվճար տեղափոխե՞լ ես

Իսկ դու քո «թույն ու թանգանոց մաշնով» անվճար տեղափոխե՞լ ես

Դատելով ամենից՝ շուտով նախարարները, փոխնախարարները, վարչության պետերը, անգամ վարչապետը և քաղաքապետը, նույնիսկ Սերժ Սարգսյանն իրենց թանկարժեք մեքենաներով կմիանան «Մի՛ վճարիր 150 դրամ» ակցիային ու մարդկանց անվճար կտեղափոխեն, ասենք, 3–րդ մասից դեպի «Բանգլադեշ» կամ «պրոսպեկտից» դեպի Կիևյան կամուրջ։

Ասածս ամենևին էլ որպես կատակ պետք չէ ընդունել։ Այս օրերին բողոքավոր են դարձել նաև այնպիսի մարդիկ, ովքեր աշխատում են Սերժ Սարգսյանին սպասարկող հիմնարկներում կամ էլ աշխատավարձ են ստանում նրա ընտանիքի անդամներից։ Խոսքս, բնականաբար, բոլորին չի վերաբերում, բայց մի քանիսի «մոռդան» տեսնելուց հետո պարզ դարձավ, որ «դհոլների» պակաս չկա։

«Բողոքի ձայն» են բարձրացնում այնպիսի մարդիկ, ովքեր նույնիսկ թաշկինակից չեն օգտվում առանց Բաղրամյան 26–ի հետ ճշտվելու։ Նրանք Սերժ Սարգսյանի նկարից անգամ «պամպերսները» լցնում են, էլ ուր մնաց, թե ընդզման մասնակցեն ինքնաբուխ կերպով։

Բայց դե այդ ամենին հանգիստ պետք է վերաբերվել։ Տղերքը հերթական «կրեածիվ» բաներն են մտածել, բայց դե խիարը կարող է թարս բուսնել, քանզի հարցը քաղաքականացնելու, այսինքն՝ բուն խնդիրները լուծելու համար անհրաժեշտ ռեսուրսները կան։ «Կրեածիվշիկները» փիսիկ են դառնում քաղաքական կոդի դեպքում և ծլկում են դեպքի վայրից։ Հետևաբար՝ պայքարը ճիշտ տանելու և հարցը լուծելու համար անհրաժեշտ է քաղաքականացնել, քաղաքականացել և ևս մեկ անգամ քաղաքականացնել բողոքի գործընթացը և թիրախ ընտրել երկրի թիվ մեկ գծատիրոջը՝ Սերժ Սարգսյանին։

Ինչ վերաբերում է մարդկանց անվճար տեղափոխելու գաղափարին, ապա այն շատ լավն է։ Այնքան լավը, որ պետք է զարգացնել միտքը և չբավարարվել միայն անվճար «մառշռուտներ» ապահովելով։

Հիշեցնենք, որ ուղևորափոխադրումների գների աճին զուգընթաց աճել է նաև գազի, էլեկտրաէներգիայի, լայն սպառման ապրանքների ու որոշ ծառայությունների գները։ Հրաշալի հնարավորություն է ստեղծվում կանգառներում հավաքված մարդկանց անվճար տեղափոխելուն զուգահեռ վճարել նաև նրանց կոմունալ ծախսերը, ինչպես նաև գնումներ կատարել մոտակա սուպերմարկետից։ Հակառակ դեպքում երկակի ստանդարտներ կլինեն։ Ինչու՞ պետք է լռել գազի թանկացման դեպքում, բայց «բունտ» անել տրանսպորտի թանկացման պարագայում։ Ինչու՞ պետք է մարդկանց տեղափոխման համար վճարել (անվճար տեղափոխումը հենց դա է նշանակում), իսկ նրանց կոմունալ ծախսերը մոռացության տալ։ Հետո ի՞նչ, որ գազի չթանկանալու մասին խոստացել էր Սերժ Սարգսյանը, իսկ տրանսպորտի չթանկացման խոստում էր տվել Տարոն Մարգարյանը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը