Լրահոս

23.07.2013 10:12


Այսօր Վերաքննիչ դատարանում տեղի կունենա «Հին Էրիվանի» շուրջ հերթական դատական նիստը

Այսօր Վերաքննիչ դատարանում տեղի կունենա «Հին Էրիվանի» շուրջ հերթական դատական նիստը

Այսօր Վերաքննիչ դատարանում՝ Նժդեհի 23, ժամը 14:00-ին տեղի կունենա «Հին Էրիվանի» շուրջ 2011թ-ից սկսված հերթական դատական նիստը: «Հին Էրիվանի» շենքի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը շարունակում է պնդել, որ Յունիբանկը կառավարական օղակների համաձայնությամբ փորձում է բռնագանձում տարածել մի գույքի վրա, որը սեփականատիրոջ կողմից չի գրավադրվել: Այդկերպ սեփականատիրոջից փորձում են վերցնել Հին Էրիվանի շենքը:

Նշենք, որ սեփականատերը բանկից վերցրել է 300 միլիոն դրամ, որի համար գրավադրում չի եղել: Տեր-Առաքելյանը պատրաստ է վճարել այդ գումարը, սակայն դա նրան թույլ չեն տալիս՝ փաստաբան Կարինե Բաղդասարյանի պնդմամբ առանց որեւէ իրավական հիմքի:

Այս խորագրի վերջին նյութերը