Վարդան Պատրոսյան. «Ինձ մտահոգում են այս բակցությունները, որոնք ամբողջ աշխարհում ծափահարությունների են արժանանում»
-Ղարաբաղի հետ կապված, եթե չեմ սխալվում, հուլիսի 17-ին՝ իմ պրեմիերայի օրը, մեկ ուրիշ պրեմիերա էլ կա Մոսկվայում՝ Ալիև-Սարգսյան պերեմիերան,-խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ կատակել է դերասան Վարդան Պետրոսյանը, իսկ հետո, ավելի լուրջ, մտահոգություն է հայտնել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ։
-Ինձ հմար շատ անորոշ է։ Քաղաքագետները կարողանում են այնքան լավ այդ ամենը մշուշոտ ներկայցանել, որ դրա տակ դու ինչ կուզես՝ կանես։ Էս թևը ի՛ր հաղթանակն է ներկայացնում, էն թևը՝ ի՛ր հաղթանակը։ Պակաս-պռատ բաներ կան այդտեղ՝ ռեֆերենդումի հարցը, բլոկադայի հարցը,-նշել է նա։
Վարդան Պետրոսյանը մտահոգություն է հայտնել նաև հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ՝ նշելով, որ թուրքերի հետ բանակցելն անհրաժեշտ է, բայց՝ զգուշորեն, կազմակերպված։
-Ես տեսնում եմ, որ տնտեսական, քաղաքական, բարոյական, հազար ու մի հաշվարկներ, որ նման դեպքերում պետք է արվեն, չեն արվել։ Ինձ մտահոգում են այս բանակցությունները, որ ամբողջ աշխարհում ծափահարությունների են արժանանում,-նշել է նա։
Վարդան Պետրոսյանն ասել է, որ մեր վարած արտաքին քաղաքականությունը ոչ միայն մտահոգում է իրեն, այլ նաև՝ վախեցնում։
-Մի հայտնի քաղաքագետ, անունը չեմ հիշում, ասում էր, թե մեր բանակցությունները թուրքերի հետ, որոնք բերում են առանց նախապայմանների սահմանների բացման, դիվանագիտական փայլուն, ջախջախիչ հաղթանակ է. Թուրքիան ասի չէ՝ պարտված է, ասի հա՝ պարտված է։ Ինչ էլ անի, պարտված է։ Ներող կլինեք, բայց անակոնդան բերանը բացած՝ նապաստակը գնում է դեպի բերանը՝ դրոշով գոռալով. «Տղե՛րք, դամկի ենք մտել, մենք կրել ենք»։ Սա ինձ վախեցնում է,-ասել է դերասանը։

7or.am