Լրահոս

23.07.2013 11:45


Քաղաքապետարանի շենքի մոտ տրանսպորտի թանկացման կապակցությամբ հրավիրված հավաքը շարունակվում է

Քաղաքապետարանի շենքի մոտ տրանսպորտի թանկացման կապակցությամբ հրավիրված հավաքը շարունակվում է

Այս պահին բազմաթիվ մարդիկ հավաքվել են Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց՝ բողոքելու տրանսպորտի թանկացան դեմ: Քաղաքապետարանի շենքի մոտ ավելանում է ոստիկանների և բողոքող քաղաքացիների թիվը:

Նշենք, որ ոստիկանների թիվը եռօրյա ակցիաների շրջանում այսօր նկատելիորեն մեծացել է ակտիվիստների բողոքի վայրում:

Քիչ առաջ բողոքի վայր ժամանեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը հայտարարեց, որ քաղաքապետարանի շենքի մոտից բերման ենթարկված ակտիվիստներին կասկածում են երեկվա ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ ուժ կիրառելու մեջ:

Նշենք նաև, որ ոստիկաններն արգելափակել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտք տանող ճանապարհները և քաղաքացիներին չեն թույլատրում մոտենալ քաղաքապետարանի մուտքին:

Հիշեցնենք, որ տրանսպորտի թանկացման հարցով այսօր նախատեսված գլխավոր ցույցը, որին մասնակցելու մասին հայտարարել են արդեն բազմաթիվ ոչ իշխանական քաղաքական ուժեր, նախատեսվում է անցկացնել ժամը 16:00-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը