Լրահոս

15.07.2009 15:22


Ռուբեն Հակոբյան. «Հայաստանյան իշխանություններն անկեղծ չեն հասարակության նկատմամբ»

Ռուբեն Հակոբյան. «Հայաստանյան իշխանություններն անկեղծ չեն հասարակության նկատմամբ»

-Սկզբունքներում կան անորոշություններ, նույնիսկ «հանրաքվե» բառը չի օգտագործվում։  Իսկ երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե երբ քննարկվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ապա բանակցային գործընթացը մտնում է փակուղի, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը բացարձակապես պատրաստ չէ, թեկուզ տեսականորեն, Ղարաբաղի անկախության հարցը լուծել,-ասել է Ռուբեն Հակոբյանը։

Նա դժվարանում է հասկանալ  այն մեկնաբանությունները և լավատեսությունը, որ տրվում են Հայաստանի իշխանությունների կողմից, հատկապես՝ ԱԳՆ-ի կողմից.

-Իսկապես փորձում եմ հասկանալ, թե ինչպես է հնարավոր դա իրականացնել, երբ հետ են վերադարձվել տարածքները, մեր բանակն այլևս պաշտպանության գոտի չի իրականացնում, և ակնկալել, որ այնտեղ հնարավոր է Ղարաբաղի անկախությունը... Իմ կարծիքով՝ հայաստանյան իշխանություններն անկեղծ չեն այսօր հասարակության նկատմամբ։ Կա՛մ իսկապես ամբողջությամբ չեն տիրապետում բանակցային գործընթացին, կա՛մ այնքան խելացի են և այնքան գաղտնի բաներ կան, որ համոզված են, որ դա, իրոք, իրականություն կդառա, և զերծ են պահում հասարակությանը։

Նրա կարծիքով՝ մի կողմից կա դիվանագիտական հաղթանակի ոգևորություն, որն անլուրջ է, մյուս կողմից՝ ծայրահեղություն, թե Հայաստանը կործանվում է.

-Սակայն ճշմարտությունն այդ երկուսի արանքում է, որին մենք չենք կարողանում մոտենալ,- ասել է Ռուբեն Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը