Լրահոս

15.07.2009 15:40


ՕԵԿ անդամ. «Եթե մի փոքր մաս պետք է զիջենք՝ ամբողջն անկախացնելու համար, ապա ինձ թվում է, որ մենք պետք է գնանք այդ քայլին»

ՕԵԿ անդամ. «Եթե մի փոքր մաս պետք է զիջենք՝ ամբողջն անկախացնելու համար, ապա ինձ թվում է, որ մենք պետք է գնանք այդ քայլին»

-Մեզ համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, որպեսզի հասնենք Ղարաբաղի ամբողջական և լիիրավ անկախացմանը։ Եթե մենք ինչ-որ մի տարածք զիջելու ենք, մասը զիջելով՝ ամբողջը պահելու համար, դրան կողմ եմ,- «Դե ֆակտո» ակումբում հրավիրված ասուլիսում խոսելով վերջին օրերին լայն քննարկման առարկայի՝ Մադրիդյան սկզբունքների մասին, հայտարարել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը

-Դա Ձե՞ր կարծիքն է, թե՞ «Օրինաց երկիր» կուսակցության։

-Ե՛վ իմ, և՛ կուսակցության։ Եթե մի փոքր մաս պետք է զիջենք՝ ամբողջն անկախացնելու համար, ապա, ինձ թվում է, որ մենք պետք է գնանք այդ քայլին։

ՕԵԿ-ական պատգամավորն ասել է, որ արցախյան հակամարտությունը երբևէ չի կարող վերջնական լուծում ստանալ՝ առանց ԼՂՀ-ի համաձայնության։

-Բանակցությունների տրամաբանության մեջ մենք կարևորում ենք 3 խնդիր։ Մեր, մեր կոալիցիոն գործընկերների և ՀՀ նախագահի դիրքորոշումները համընկնում են,-ասել է Խ. Հարությունյանն ու նշել դրանք,-ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի պակաս կարգավիճակ, քան ունի այսօր. փաստացի դա անկախությունն է։ ԼՂ-ն պետք է Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենա։ ԼՂ-ն պետք է ունենա անվտանգության միջազգային երաշխիքներ։ Եթե այս խնդիրներից որևէ մեկը չլուծվի, սա նշանակում է, որ վերջնական համաձայնություն չի կարող լինել։ Սա է մեր դիրքորոշումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը