Լրահոս

23.07.2013 15:18


Ոստիկանություն բերման ենթարկվածներից ևս երկուսին ազատ են արձակել

Ոստիկանություն բերման ենթարկվածներից ևս երկուսին ազատ են արձակել

Ինչպես տեղակցնում է «7օր»–ի թղթակիցը, քիչ առաջ ազատ են արձակվել նաև ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստներ Վահե Մելքոնյանը և Սամվել Խաչատրյանը։ Քիչ ավելի շուտ ազատ էին արձակվել նաև Կարեն Խաչատրյանը և Մաքսիմ Սարգսյանը։ Ոստիկանությունում են շարունակում մնալ ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանը, «iLur.am»–ի օպերատոր Սարգիս Գևորգյանը, ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճողը)։

Հիշեցնենք, որ տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ցուցարարներն այսօր Երևանի քաղաքապետարանի մոտից ինքնաբուխ երթով գնացել էին դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ պահանջելու ազատ արձակել այնտեղ բերման ենթարկված ցուցարարներին։ Այդ նույն պահանջով ցուցարարներն այժմ ոստիկանության մոտ նստացույց են հայտարարել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ լսելով ոստիկանություն բերման ենթարկվածների մասին՝ ՀԱԿ մի շարք համակիրներ սկսել են մարզերից Երևան գալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը