Մեկնաբանություն

23.07.2013 15:44


Երևանը պատրաստվում է հանձնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին. Ստանիսլավ Տարասով

Երևանը պատրաստվում է հանձնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին. Ստանիսլավ Տարասով

Ահա այս գաղափարն է, որ վերջին ժամանակներս խիստ տարածվել է Ռուսաստանի փորձագիտական շրջանակներում: Մասնավորապես՝ հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը նշում է, որ պաշտոնական Երևանը որոշում է կայացրել վերջնակապես ինտեգրվել Եվրոպայի հետ` բերելով մի շարք պատճառաբանություններ: Նույն քաղաքագետի կարծիքով` Հայաստանի իշխանությունների քաղաքական և գաղափարական ինֆորմացիոն ֆոնը ապահովում են քաղաքագետ Իգոր Մուրադյանը, «Lragir.am»-ը և այլն:

Վերլուծելով այս անձանց գաղափարական ու քաղաքական հիմնավորումները` Ստանիսլավ Տարասովը, մասնավորապես, այն եզրահանգմանն է գալիս, որ Սերժ Սարգսյանը հանուն Եվրոպայի հետ իր ինտեգրացման, պատրաստվում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Միաժամանակ Ստանիսլավ Տարասովը նկատում է, որ Սերժ Սարգսյանի այս քաղաքականությունը միարժեքորեն չի ընդունվում նույնիսկ իշխանական իսթելբլիշմենտում:

Մասնավորապես՝ որպես դրա օրինակ` Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տարածքային պահանջներ է ներկայացնում Թուրքիայի նկատմամբ ու հիմնավորում, որ իշխանության ներսում կան շրջանակներ, որոնք դեմ են Սերժ Սարգսյանի այս քաղաքականությանը: Անշուշտ, դա ռուսական փորձագետների զգալի մասի կարծիքն է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի ակտիվ ջանքերով վատթարացան հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Ո՞րն էր Սերժ Սարգսյանի այս գործողությունների իրական մոտիվացիան: Այս հարցադրումը մտահոգում է թե՛ ռուս և թե՛ հայ հասարակությանը:

Այսօր մենք կարող ենք արձանագրել, թե ովքեր են այն մարդիկ ու շրջանակները Հայաստանում, որոնք կանխամտածված ու հետևողականորեն աշխատում են հայ-ռուսական հարաբերությունների փչացման օգտին: Հասկանալի է, որ եթե հայ-ռուսական ռազմա-ստրատեգիական հարաբերությունները էապես փչանան, դա ուղղակիորեն կազդի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անվտանգության վրա: Սա չեն կարող չհասկանալ Սերժ Սարգսյանը և այս գործով զբաղված նրա փոքրաթիվ թիմը: Իսկ թե ինոչւ են նրանք գնում այդ քայլին ու որն է նրանց իրական մոտիվացիան, կխոսեքն մեկ ուրիշ անգամ: Իսկ այսօր կրկին արձանագրենք, որ այս մարդկանց գործողությունները ուղղակի վտանգում են ավելի 2.5 մլն-անոց Հայաստանի քաղաքացիների շահերը, սպառնում մեր բոլորի ընտանիքների անվտանգությանը և ուղղակի սպառնալիք են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար: Բոլոր նորմալ երկրներում գիտեն` ինչպես վարվել այդպիսի մարդկանց հետ, քանզի դեմոկրատիան ոչ մի կապ չունի թշնամական պետության դիվերսիոն աշխատանքի հետ: Այնպես, ինչպես որ Բեն Լադենի հետ ԱՄՆ-ում դիսկուսիայի մեջ չէր մտնում, և նրա կողմնակիցների հետ չերկխոսելը դեմոկրատիայի սպառնալիք չէր համարվում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ http://zham.am/am/news/10678.html

Այս խորագրի վերջին նյութերը