Լրահոս

23.07.2013 16:15


Ցուցարարները կրկին քաղաքապետարանի մոտ են. ոստիկանները խոչընդոտում են

Ցուցարարները կրկին քաղաքապետարանի մոտ են. ոստիկանները խոչընդոտում են

Տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ցուցարարներն այս պահին կրկին Երևանի քաղաքապետարանի մոտ են։ Ոստիկանները բողոքի գործողության մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ քաղաքապետարանի շենքին՝ պատճառաբանելով, թե խանգարում են քաղաքապետարանի աշխատանքները։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ևս ցուցարարները քաղաքապետարանի մոտ էին։ Այնտեղ իրենց բողոքը ներկայացնելուց հետո նրանք շարժվել էին ոստիկանության կենտրոնի բաժին, որտեղ այդ պահին գտնվում էին բերման ենթարկված ակտիվիստները։

Թե՛ ճանապարհին, և թե՛ ոստիկանության շենքի մոտ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։ Վերջինները նստացույց էին հայտարարել, ինչից հետո ակտիվիստներն ազատ էին արձակվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը