Կարեն Անդրեասյան. «Հրաչյա Հարությունյանի ապաքինումը դժվար է ընթանում, բայց դեպրեսիվ վիճակից արդեն դուրս է եկել»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ռուսաստան կատարած իր այցին և Հրաչյա Հարությունյանի հետ հանդիպմանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշել է, որ խոշոր աղետի պատճառ դարձած հայ վարորդի ապաքինումը դժվար է ընթանում վթարի հետևանքով ստացած կոտրվածքների պատճառով, ապա ավելացրել է, որ նա ընկճվածությունը հաղթահարել է։
Խոսելով Հրաչյա Հարությունյանին գունավոր խալաթով դատարան գբերելու փաստի մասին՝ օմբուդսմենը նշել է, որ իրավապաշտպանների գնահատականները մեկ օրում կամ մեկ շաբաթում չեն տրվում, պարզապես պետք է հետևողական լինել ու նախ և առաջ պարզել՝ դա դա հիվանդանոցի՞, թե՞ ոստիկանության մեղավորությունն է եղել:
Այս կապակցությամբ Կարեն Անդրեասյանը նաև նշել է. «Մենք այս հարցը լուրջ քննարկեցին Ռուսաստանում Մարդու իրավունքների հանձնակատարի հետ, և իրենց արձագանքը ողջունելի էր: Կարծում եմ՝ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ վերաբերմունքից բոլորը վատ զգացին՝ անկախ ազգությունից»:
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Հարաչյա Հարությունյանը տեղափոխվի Հայաստան և պատիժ նշանակվելու դեպքում այն կրի Հայաստանում, Կարեն Անդրասյանը պատասխանել է, որ այդ հարցը կարելի կլինի քննարկել միայն դատավճռից հետո, ինչպես որ գրված է միջազգային պայմանագրերում: Նա նաև նշել է, որ այսօր հիմնական խնդիրը արդար դատավարության իրականացումն է, այլ ոչ թե արտահանձնումը:
Խոսելով Հրաչյա Հարությունյանի փաստաբանների մասին՝ օմբուդսմենն իր մտահոգությունն է հայտնել. 3 փաստաբաններից կազմված խումբ քաոսային է ստացվել, և ինքը՝ որպես նախկին փաստաբան, անհանգիստ է, թե ինչ ռազմավարությամբ է ընթանալու պաշտպանությունը։
Կարեն Անդրեասյանը հայտնել է, որ Հրաչյա Հարությունյանի պաշտպանական թիմը ավելի արդյունավետ և կուռ դարձնելու վերաբերյալ զրուցել է Ռուսաստանում ՀՀ դեսպանի հետ։ Եկել են այն համոզման, որ անհրաժեշտ է պաշտպանական թիմում որպես ղեկավար ընդգրկել Ռուսաստանի ամենահայտնի փաստաբաններից մեկին` Ռուբեն Մարգարյանին, իսկ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խոստացել է ապահովել պաշտպանության ֆինանսական կողմը:

7or.am