Թեհրանից Հայաստան ժամանող` վթարի ենթարկված «ՏՈւ–154» օդանավում Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ են եղել
Թեհրանից Հայաստան ժամանող «Կասպյան ավիաուղիներին» պատկանող օդանավում 153 ուղևոր և անձնակազմի 16 անդամ է եղել՝ մեծամասամբ ՀՀ քաղաքացիներ։ Ավիաընկերությունից տեղեկացրել են, որ ինքնաթիռում եղել են նաև Վրաստանի բնակիչներ։
Ինչպես նախապես տեղկացվել էր, ինքնաթիռն ընկել է Ղազվին քաղաքից ոչ հեռու գնտվող Ջաննաթաբադ գյուղի մոտ։
Փրկարար ծառայության ներկայացուցիչները լրագրողներին տեղեկացրել են, որ «ՏՈՒ-154»-ն ամբողջությամբ ջախջախված է, իսկ բեկորներն այրվում են։
Վթարի հնարավոր պատճառների մասին դեռ ոչինչ չի հայտնվում։ Վթարի վայրում փրկարարներ և հրշեջներ են աշխատում։