Երևան-Սևան մայրուղում 25 մարդու բժշկական օգնություն է ցուցաբերել
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ինչպես անցյալ տարվա ամառվա ամիսներին, 2013-ին ևս հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 20-ը Երևան-Սևան մայրուղու չորս հատվածներում ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են իրականացվում:
Հունիսի 22-ից հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հերթապահություն իրականացնող Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել25 անձի, որոնցից 6-ը հոսպիտալացվել են (5-ը` շտապ օգնության, 1-ը` անձնական օգտագործման մեքենայով):
Հուլիսի 13-ին երկուվթար է արձանագրվել Կոտայքի մարզի Աբովյանի և Չարենցավանիվարչական տարածքներում։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժողը տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց:
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հենակետերում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին դիմել են հիմնականում ուղևորներ` վաղաժամ ծննդաբերության, հիպերտոնիկ կրիզի, արևահարության, ալերգիկ վիճակի, միջկողային նևրալգիայի և այլ դեպքերի կապակցությամբ։

ՀՀ առողջապահության նախարարություն