Լրահոս

24.07.2013 09:39


Առողջապահության նախարարությունն առաջարկում է

Առողջապահության նախարարությունն առաջարկում է

ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է լիցենզավորման գործունեության հայտը ներկայացնել լիցենզավորման ենթակա տարածքի վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց, ինչպես նաև սարքավորումները, գույքը, նյութերը և անհրաժեշտ այլ պարագաները տեղում ապահովելուց հետո:

ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N867 որոշմամբ հաստատված կարգերին համապատասխան` լիցենզավորման հայտում ներկայացված տվյալները պետք է առկա լինեն նաև տեղում:

Փաստաթղթերով ներկայացված տվյալների և տեղում ուսումնասիրության ժամանակ հայտնաբերված անհամապատասխանության դեպքում հայտը ենթակա է մերժման:

ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալություն

Այս խորագրի վերջին նյութերը